Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ֆրանսիան ասում է՝ պետք է չեզոքություն դրսևորի․ Լիոնի փոխքաղաքապետը՝ Ֆրանսիայի քաղաքներում Արցախի ճանաչման գործընթացի մասին

Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկած ունի, թե ես որքան եմ ուզում, որ Արցախի ճանաչման գործընթացը Ֆրանսիայում ակտիվանա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, հայազգի Ժորժ Կեփենեկյանը՝ խոսելով Ֆրանսիայում գործընթացի ակտիվացման և Լիոնի կողմից հնարավոր ճանաչման մասին:

«Այսօր ես Ֆրանսիայի կողմից ընտրված մարդ եմ, պատասխանատու Ֆրանսիայի պատկան մարմինների առջև: Իսկ Ֆրանսիան ասում է, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է, պետք է չեզոքություն դրսևորի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն էլ պետք է հաշվի առնի իր երկրի իշխանությունների պահանջն ու դիրքորոշումը:

Դիտարկմանը, թե ԱՄՆ-ում, որը ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, նահանգներ են ճանաչում Արցախը, Ժորժ Կեփենեկյանն արձագանքեց նկատառմամբ, որ պետք է հաշվի առնել, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում միայն իրեն չի ներկայացնում, այլ ամբողջ Եվրամիությանը՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող 28 երկրներով:

«Ֆրանսիան փորձում է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կշեռքի դեռ խաղալ կարգավորման գործընթացում: Չի ասվում, որ Ղարաբաղ բառն արգելված է գործածել, պարզապես չի ցանկանում ԵՄ անդամ երկրներին նեղացնել: Հարցը շատ փափուկ է, և դրա կողքին կան նաև Ղրիմի, Օսեթիայի, Աբխազիայի և այլ հիմնախնդիրները»,- ասաց նա:

Ժորժ Կեփենեկյանի խոսքով՝ այդքանը հաշվի առնելով՝ ինքն էլ՝ որպես Ֆրանսիայի պաշտոնյա, կաշկանդված է Արցախի ճանաչման գործընթացն առաջ տանելու հարցում:

Խոսելով ֆրանսահայ համայնքի համար եղած առաջնահերթությունների մասին՝ Ժորժ Կեփենեկյանը նշեց, որ, իհարկե, Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչումները կարևոր են նրանց համար, բայց պակաս կարևոր չէ նաև հենց Հայաստանի զարգացումը:

«Երբ ասվում է, որ պետք է զորավոր Սփյուռք, որպեսզի զորավոր Հայաստան ունենանք, ես պատասխանում եմ, որ պետք է զորավոր Հայաստան, որ Սփյուռքն էլ զորավոր լինի: Սփյուռքի մոբիլիզացիան պետք է փոխվի: Պետք է միայն Ցեղասպանության ճանաչման կամ Ղարաբաղի մասին չխոսենք: Չեմ ասում ընդհանրապես չխոսենք, պարզապես միայն դրանց մասին չխոսենք: Լիոնում, օրինակ, իշխանություններին հետաքրքիր է առավել շատ, թե Հայաստանի հետ ինչպես աշխատեն, ինչ համագործակցություն ստեղծեն»,- ասաց նա:

Նա անգամ նշեց, որ մեզ հակառակորդ երկրներից շատերը Ֆրանսիա են գալիս, համագործակցություն ստեղծելու նպատակով, քանի որ զգում են, որ Ֆրանսիան աջակից է Հայաստանին: «Նրանք բոլոր դռներով և պատուհաններով ներս են մտնում, մենք պետք է դրա դեմն առնենք՝ իհարկե ոչ թե ուղիղ ճանապարհով, այլ առավել շատ «փափուկ մեթոդներով», դիվանագիտական եղանակներով»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր իշխանությունների ցանկությանը՝ լուծարել Սփյուռքի նախարարությունն ու Սփյուռքի հարցերով հանձնակատար ունենալ, Ժորժ Կեփենեկյանը պատասխանեց, որ այդ գաղափարն իրեն դուր է գալիս․ «Սա նոր մոտեցում է: Վարչապետի հետ այդ մասին ուղիղ խոսել ենք: Պետք է նախկին մոտեցումները փոխվեն, և ես համոզված եմ, որ ինքն էլ փնտրում է ճանապարհներ, թե ինչպես Սփյուռքի հետ հարաբերվի: Համոզված եմ, որ ճիշտ մոտեցումը դա է»: