Փաշինյանը եւ Ծառուկյանը քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր կառավարությունում քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
«Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, դրանց թվում՝ կառավարություն–խորհրդարան հարաբերությունները, «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ներդրումային միջավայրին առնչվող հարցեր»,–նշեց նա։
Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել է կառուցողական, բարեկամական եւ արդյունավետ հանդիպում, սակայն հրաժարվեց նշել, թե ինչ համաձայնության են եկել։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը այսօր եկել էր կառավարություն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ։ Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված նրա այցը կառավարություն, Ծառուկյանը հրաժարվել է պատասխանել եւ հետնամուտքից հեռացել է։
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։
Օրերս «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց