Յունկերը աջակցել է ԱՄՆ հնարավոր փլուզումը՝ «բրեքսիթի» վերաբերյալ Թրամփի գոհունակության կապակցությամբ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը աջակցել է ԱՄՆ հնարավոր փլուզումը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից Brexit-ի կապակցությամբ արտահայտված գոհունակության։ Այս մասին նա ասել է Մալթայում Եվրոպական ժողովրդական կուսակցության հանրագումարի ժամանակ, փոխանցում է CNBC հեռուստաալիքը։
«ԱՄՆ նոր նախագահն ուրախանում էր Brexit-ի կապակցությամբ ու մյուս երկրներին էլ է համոզում հետեւել այդ ուղուն,- հայտնել է Յունկերը կուսակցական համագումարի ժամանակ,- Դե ինչ, եթե նա շարունակի այդ նույն ոգով, ես ինքս կսկսեմ առաջ մղել օրինակ Օհայո կամ Թեքսաս նահանգների անկախացումը»։ Մյուս կողմից էլ, շեշտել է Յունկերը, Մեծ Բրիտանիայի հեռացումը ԵՄ կազմից չի դառնա ԵՄ-ի վախճանը որպես այդպիսին։ «Brexit-ը պետք է դառնա ինչ–որ նոր՝ ավելի լավ մի բանի սկիզբը»,- ասել է Յունկերը։
Մարտի 29-ին գործարկվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռացման երկամյա գործընթացը, որից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակին Brexiti-ի անցկացման կոչ էր անում ու հարգում է բրիտանական ժողովրդի կամքը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)