«Քաղաքացի դիտորդը» դիտարկելու է ընտրատեղամասերի 75%-ը
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը շուրջ 3400 դիտորդներ է ունենալու ավելի քան 1500 ընտրատեղամասերում: Բոլոր դիտորդները հատուկ վերապատրաստում են անցել և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ: Դիտորդները գրանցված ընտրախախտումները արձանագրելու են ընտրատեղամասերի գրանցամատյաններում և հաղորդելու են հատուկ համակարգի միջոցով, որն արտացոլվելու է ընտրախախտումների քարտեզում:
«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին օգտվել իրենց ընտրելու իրավունքից այս կարևորագույն ընտրություններում: Մեր դիտորդները պաշտպանելու են ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում: Մենք քաղաքական ուժերին և պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ ընտրակեղծիքներից, քանի որ օրենսդիր մարմին ընտրելու իրավունքը նաև կոնվենցիոն իրավունք է, և եթե մեր իրավաբանների ներկայացրած բողոքները հայաստանյան դատարանում պատշաճ չքննվեն, և հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացվեն վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դա մեր պետության համար կունենա և՛ իրավական և՛ քաղաքական հետևանքներ»,- այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լուսինե Հակոբյանը:
Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ունենալու է նաև 38 շրջիկ դիտորդական խմբեր և 42 իրավաբաններից բաղկացած թիմ, որը խորհրդատվություն է տրամադրելու և դիտորդների արձանագրած խախտումների հիման վրա բողոքներ է ներկայացնելու:
Ընտրությունների օրը նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություն կտարածի, ինչպես նաև տեղեկատվություն կհրապարակվի «Քաղաքացի դիտորդ» կայքում, Facebook և Twitter սոցիալական ցանցերում:
***
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են