Քուչի մակարդակի ելույթ Ազգային ժողովում. նրան ձայն է տվել ավելի քան վեց հազար մարդ
Ազգային ժողովում գոյություն ունի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հանձնաժողովը, որը զբաղվում է երկրի գիտությամբ, կրթությամբ, մշակույթով, երիտասարդության հարցերով, սպորտով եւ անգամ սփյուռքով, վստահվել է 29 տարեկան Մխիթար Հայրապետյանին:
Հիմա մի քանի արտահայտություններ այսօր՝ ապրիլի 16-ին Ազգային ժողովում նրա ունեցած ելույթից.
«Պարոն Գեորգիսյան ... տեղից ոչ մի խոսք», «իյա», «Պարոն Գեորգիսյան, լռեք», «Եթե չփոխեք այս ամենը՝ մենք կփոխենք մեր ոճը», «Չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին», «Ընդհանրապես չենք թողնի, ծըպ, ծըպ, ձեն հանեք ստեղից», «Այ քեզ բան, դու չի, դուք ա ձեզ համար», «Հետագայում, որ մի տասը րոպե ունենամ, կանդրադառնամ ձեզ, առհասարակ, պարոն Մարուքյան, մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»:
Քուչի մակարդակի ելույթ: Այլ բնորոշում դժվար է տալ: Այսպես խոսում են շենքի բակում ինքնահաստատվելու փորձ անող 14-17 տարեկան, դպրոցում վատ սովորող կամ ընդհանրապես դպրոց չհաճախող տղաները:
Միայն մի հարց, եթե խաբնվենք ձեր երիտասարդ տարիքին, ապա ի՞նչ եք անելու:
Հիմա ուշադրություն. այս երիտասարդի օգտին ԱԺ արտահերթ ընտրություններում ձայն է տվել 6 հազար 257 ընտրող:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց