Արցախը պատրաստ է թույլ տալ ԱՀ-ում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը, եթե դա լինի փոխադարձ. Դ. Բաբայան
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը, եթե դա կլինի փոխադարձ համաձայնությամբ, և այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին էլ կարող են այցելել իրենց հարազատները:
«Առհասարակ մեր երկիրը ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր է, մենք ունենք ընդամենը երկու Ադրբեջանի քաղաքացի, ովքեր Արցախում են գտնվում, երկուսն էլ ահաբեկիչներ են և հանցագործներ, և այդ հանցագործությունները բացահայտվել են բաց, թափանցիկ դատավարության միջոցով, որին ներկա էին միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ:
Մենք նույնիսկ այս կատեգորիայի մարդկանց չենք զրկել մարդու հիմնարար իրավունքներից, այսինքն՝ նրանք շփվում են իրենց բարեկամների հետ սահմանված կարգի համաձայն` «սկայպի», համացանցի միջոցով, նրանց այցելում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ»,-ասաց նա և նշեց, որ եթե նրանք ունենում են առողջական խնդիրներ, նրանց համապատասխան բժշկական սպասարկում է իրականացվում:
Նա նշեց, որ սա մարդասիրական մոտեցում է, և չպետք է հավասարվենք այդ հանցագործների հետ և այդ մարդկանց տանջամահ անենք, այն, ինչ լինում է Ադրբեջանում: «Սա պետք է լինի փոխադարձ, քանի որ նաև մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները Ադրբեջանում պահվում են, որոնք որևէ բան չեն արել, պարզապես մոլորվել են Ադրբեջանի տարածք և տեսել ենք, թե ինչ վերաբերմունքի են արժանացել: Չի բացառվում, որ Ադրբեջանը խոչընդոտի այդ ամենը, չի կարող այնպես լինել, որ միայն ադրբեջանցիների հարազատները կարողանան այցելել, իսկ մեր հարազատները չկարողանան այցելել այնտեղ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե նման բան երբևէ եղել է, Դավիթ Բաբայանը նշեց, որ եղել է ԶԼՄ-ների փոխադարձ այցելություն, պատերազմի ժամանակ եղել են փոխանակումներ, բայց սա շատ բարդ խնդիր է, և հատկապես Ադրբեջանի կողմից միշտ տեսել ենք վայրագություններ:
«Դա միակողմանի չի կարող լինել, քանի սա ոչ թե արդեն մարդասիրական հարց է, այլ քաղաքականություն»,-ասաց նա:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո