Ռուսաստանն ու Բելոռուսը չկարողացան լուծել նավթագազային վեճը
Մոսկվային եւ Մինսկին չի հաջողվել պայմանավորվել նավթագազային վեճի կարգավորման շուրջ։ Բելոռուսը պատրաստ չէ մարել գազի դիմաց կուտակված պարտքը՝ 700միլիոն դոլարի չափով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
«Ավարտվեցին գազի հարցի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության եւ Բելոռուսի կառավարությունների միջեւ, քննարկվեցին կողմերի դիրքորոշումները, մեկ անգամ եւս գնահատվեց ներկա իրավիճակը, սակայն, ցավոք, հակամարտության կարգավորման շուրջ այդպես էլ պայմանավորվածություն ձեռք չբերվեց»,– ասել է նա։
Նախարարի խոսքերով՝ պայմանավորվել չի ստացվել առաջին հերթին այն պատճառով, որ Բելոռուսը պատրաստ չէ մարել պարտքը, առանց Ռուսաստանի կողմից զգալի արտոնություններ ստանալու ինչպես՝ գնի, այնպես էլ ժամկետների համար։
«Իհարկե, բելոռուսական կողմի դիրքորոշումը բավարար կառուցողական չէ, այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են, մենք չենք սկսել այս հակամարտությունը, եւ մենք հույս ունենք, որ բելոռուսական կողմի դիրքորոշումը ավելի կառուցողական կլինի»,– ասել է նախարարը։
Մոսկվայի եւ Մինսկի նավթագազային վեճը ձգվում է դեռեւս 2016 թվականից։ Բելոռուսում հայտարեցին ռուսական «երկնագույն վառելիքի» անարդար բարձր գնի մասին եւ միակողմանիորեն սկսեցին դրա համար ավելի քիչ գումար վճարել։ Մոսկվան, իր հերթին, կրճատեց առանց մաքսատուրքի նավթի տրամադրումը արեւմտյան հարեւանին, կապելով դա գազի գնի ոչ լրիվ վճարման, ինչպես նաեւ նավթամթերքի՝ Ռուսաստան ոչ ամբողջական մատակարարման հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)