Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ) Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ) ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին Հայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վարչապետը ժամանել է Դուբլին

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  
Հայաստան

Ինքն իրեն աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող խեղճուկրակ. պոլսահայ մտավորականը քննադատել է Արամ Աթեշյանին

Պոլսահայ մտավորական, ուսուցիչ և սյունակագիր Սևան Դեյրմենջյանը կոշտ քննադատության է ենթարկել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանին՝ նրան անվանելով «ինքն իրեն աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող խեղճուկրակ»:

Դեյրմենջյանը շեշտել է, որ Աթեշյանի՝ թուրքական պետությունից սպասումներն այնքան մեծ են, որ վերջինս անգամ արհամարհել է Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումները:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Սևան Դեյրմենջյանի՝ «Ակօսի» էջերում հրապարաված հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով.


«Երբ փոքր էի՝ համայնքում ոմանց ետևից մարդիկ փսփսում էին, թե «պետության մարդն է»՝ իրենց ցուցամատն ուղղելով ենթակային կամ աչք-հոնքով ցույց տալով նրան։ Ես հասկանում էի, որ «պետության մարդն» այն հատկանիշն է, որը չի կարելի բարձրաձայնել կամ մարդու երեսին ասել: Ի՞նչ էր անում պետության մարդը: Թերևս հայերենից թուրքերեն թարգմանություն… Սրա-նրա ասածը փոխանցում էր «պետությանը»: Եթե համարձակություն ունենաս նրան դիմելու՝ ի՞նչ իմանաս, գուցե ինչ-որ գործ էլ քեզ համար դասավորի իր կապերի շնորհիվ:


Նորին ապօրինություն չարքեպիսկոպոս Աթեշյանը սկսեց շատ հաճախ, առիթ-անառիթ կրկնել իր՝ պետության կողմից նշանակված պատրիարքի փոխանորդ լինելու փաստը, և նույնիսկ գործը հասավ նրան, որ վերջինս հայտարարեց, թե «Պոլսո Հայոց պատրիարքարանը Թուրքիայի մի մասնիկն է և իմ կողմից վստահված է մեր պետությանը»…

Դարձյալ Աթեշյանն էր, որ կխոսեր մեր կողմից Թուրքիա պետության սպասումները բավարարելու մասին, սակայն չէր մանրամասնում, թե ինչ սպասումների մասին է խոսքը:

Իսկ ի՞նչ է սպասում Արամ Աթեշյանը պետությունից: Ի՞նչ նյութական խոստումներ են տվել նրան:

Պատրիարքի փոխանորդն, ով իր վարքը հասցրել է այն աստիճանի, որ դրժում է կաթողիկոսին ու այլոց տված խոստումները, նյութական ի՞նչ ակնկալիքներ ունի պետությունից:

Բնավ չեմ զարմանա, եթե նորին ապօրինություն չարքեպիսկոպոս Աթեշյանը, որն այլևս ոչ մի պաշտոն չունի պատրիարքարանում, «պե­տու­թյան սպա­սումնե­րի» պատրվակով վերստին եկեղեցական ժողով հրավիրի և տարբեր սպառնալիքներով ստիպի, որ իրեն ընտրեն պատրիարքի տեղապահ:

Եվ չեմ զարմանա, դուք էլ չզարմանաք, եթե այդքանից հետո հայտարարի, որ այդ ամենից հետո ասեն, թե խաղաղությունն ու համերաշխությունը վերականգնվել է: Նույնը պետությունն է անում: Ըստ պետության՝ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում էլ հիմա խաղաղություն է վերականգնվում, որտեղ մեծամասնության քվեն ստացած քաղաքապետերի փոխարեն քաղաքապետարաններում նստած են պետության կողմից նշանակված վերահսկիչները:

Բանակի ու զենքի այլևս ի՞նչ կարիք կա…Արամ Աթեշյանը, ինքն իրեն հպարտորեն ու բացահայտ ձևով, առանց ամաչելու աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող այդ խեղճուկրակը, միայնակ չէ…

Ահա պետությունն ու իր մարդը…

Այսպիսի պետության՝ այսպիսի մարդը»:

tert.am