Իմքայլական պատգամավորները տեղյակ չեն երկրի իրական վիճակի մասին
Երբ իմքայլական խրոխտ, հպարտ եւ անխոնջ պատգամավորը ելույթ է ունենում Ազգային ժողովում եւ հայտարարում, թե ՀՀ քաղաքացին այլեւս չի մտածում արտագաղթելու մասին, ապա նա կամ չի տիրապետում իրավիճակին կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը:
Անկեղծ լինենք, եւ մեկի եւ մյուսի դեպքում մենք գործ ունենք իր պարտականությունները շատ վատ կատարող պատգամավորի հետ: Ցավոք, սա եզակի երեւույթ չէ: Առանձին բացառություններով իմքայլականները կամ խեղաթյուրում են իրականությունը կամ տեղյակ չեն իրականությունից:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա օրերս հրապարակվեց Գելափի հարցման արդյունքներն աշխարհի տարբեր երկրներում եւ պարզվեց հայաստանցիների մոտ կեսը առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է արտագաղթել: Այս ցուցանիշով մենք աշխարհում առաջատարներից ենք:
«Ռուսաստանի սոցիալական վերլուծությունների եւ կանխատեսումների ինստիտուտն էլ հրապարակել է 2018թ. վերլուծությունների արդյունքները, ըստ որի՝ անցյալ տարի ներգաղթյալների թիվը ամենափոքրն է եղել հետխորհրդային շրջանում:
Հետաքրքիրն այն է, որ ներգաղթյալների թիվը պակասել է բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի:
Դե հիմա շարունակեք կրկնել, որ ՀՀ հպարտ քաղաքացին այլեւս չի մտածում արտագաղթի մասին: Կրկնեք, որ կոռուպցիա չկա, որ մենաշնորհներ չկան: Կրկնեք որքան ուզում եք, բայց հալվա, հալվա ասելով բերանը չի քաղցրանում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են