Նոր Հայաստան, նոր տրանսգենդեր
Հետեւելով, թե վերջին օրերին ինչ թեմաներ ենք քննարկում, ինչ հարցերի շուրջ վիճում, բանավիճում, տպավորություն է ստեղծվում, թե բոլոր հարցերը լուծվել են, բոլոր խնդիրները կարգավորվել եւ մնացել էին միայն տրանսգենդերները:
Շատերն անգամ չգիտեն, թե ինչ է տրանսգենդերը, շատերը չեն էլ ուզում հասկանալ, թե դա ինչ է, բայց նույն շատերը հասկացան, որ գտնվել է մեկը, որին կարելի է քննադատել, հարձակվել վրան, դատապարտել եւ մնալ անվնաս:
Հիմա փորձում են գտնել նրան, թե ով էր այդ տրանսգենդերին հրավիրել ԱԺ, ոմանք փորձում են արդարանալ, ոմանք փորձում են բացատրել եւ այս ամենը, հավատացեք, շատ տխուր պատկեր է ստեղծում:
Գործը հասավ նրան, որ ոմանք հայտարարեցին, թե ամբիոնը պղծվեց: Այսինքն, այդ ամբիոնը սուրբ էր եւ հիմա պղծվեց: Եթե այս պատմությունն այսքան տխուր չլիներ, ապա կարելի էր ծիծաղել:
Արդեն մոռացել են, թե այդ ամբիոնից քանի-քանի անգամ են խաբել ժողովրդին, սուտ խոստումներ տվել, չիրականացվող խոստումներ տվել: Կամ մոռացե՞լ եք, թե ովքեր են ելույթ ունեցել, ովքեր են ելույթ ունենում այդ ամբիոնից: Նրանք սո՞ւրբ են, թե անմեղ, թե բարեպաշտության եւ ազնվության մարմնացում:
Այդ ամբիոնից այնքան սուտ է ասվել, որ կաթողիկոսը Հռոմի պապի հետ մեկտեղ ջանքեր թափեն այն սուրբ չի կարող դառնալ:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են