Գիտնականները պատմել են, թե ինչպես է առաջացել սեքսը
Սեքսն ու սեռական բազմացումը առաջացել են ախտածին միկրոբների նկատմամբ օրգանիզմների ադապտացման արդյունքում, ենթադրում են Ադելաիդայի համալսարանի հետազոտողները, հայտնել է Journal of Evolutionary Biology-ն։
Հետազոտության հեղինակների կարծիքով, սեռական բազմացումը առաջացել է նույն տեսակի երկու ներկայացուցիչների ԴՆԹ –ի ռեկոմբինացիայի անհրաժեշտության պատճառով, որպեսզի սերունդն ավելի կենսունակ ու կայուն դառնար բակտերիաների ու վիրուսների հանդեպ։ Ոչ սեռական բազմացման դեպքում սերունդները ժառանգում են ծնողների բոլոր նշանները, իսկ սեռականի դեպքում յուրաքանչյուր անհատ հորից ու մորից ստանում է գեների անհատական կոմբինացիա ու այդ կոմբինացիաներից մի քանիսը կարող են ավելի կենսունակ ու կայուն լինել։
Այդուհանդերձ, դա չի բացատրում, թե ինչու է սեռական բազմացումը պահպանվում կայուն պոպուլյացիաներում։ Հետազոտողները կարծում են, որ դրա պատճառը բակտերիաների , վիրուսների ու մակաբույծների մշտական ադապտացումն է այն օրգանիզմներին, որոնց դրանք վարակում են։ Ու այդ էվոլյուցիոն մրցավազքում հաղթելու համար անհրաժեշտ է օգտագործել սեռական բազմացման առավելությունները։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի