Շվեյցարիան նույնպես Թուրքիային կասկածում է լրտեսության համար
Գերմանիայից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական հյուպատոսություններին են կասկածում տեղի թուրքերի հանդեպ լրտեսություն անելու համար, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Թուրքական պարբերականը նշում է, որ շվեյցարական պետական ռադիոկայանի եթերում հեռարձակված հաղորդումներից մեկի ընթացքում լրագրողը հայտնել է, որ Թուրքիան փորձում է վերահսկողության տակ պահել և լրտեսել թուրքական ծագմամբ Շվեյցարիայի այն քաղաքացիներին, որոնք որևէ կապ ունեն «Հիզմեթ»-ի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Գերմանիայի դաշնային դատախազությունը հատուկ հետաքննություն է սկսել Թուրքիայի կողմից Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերի հանդեպ լրտեսության դեպքերի առնչությամբ:
Իրավիճակը մեկնաբանած Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը նշել է, որ երկրի տարածքում երկրի քաղաքացիների հանդեպ այլ երկրի մարմինների կողմից լրտեսության իրականացումն իրենց համար անթույլատելի է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)