Ստեփանակերտում ընթանում է 12 տարի կառուցված Մայր տաճարի օծման արարողությունը (ուղիղ)
Ստեփանակերտում այժմ ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ բացման պաշտոնական արարողությունը։
Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։
Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։
Օծման արարողությունը տեւելու է մոտ մեկ ժամ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը կհայատարարի եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի։
Այնուհետեւ եկեղեցում կմատուցվի առաջին սուրբ պատարագը։
Հիշեցնենք, որ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Գարեկին Բ-ի ձեռամբ։ Շինարարությունը տեւել է 12 տարի ։
Տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր, խաչի բարձրությունը՝ 3 մետր, կամարակապ մեծ դահլիճի բարձրությունը մոտ 6 մետր է։
Առաջնորդանիստ եկեղեցին Արցախի ամենամեծ եկեղեցին է եւ 90-րդը Արցախի թեմի բացումից ի վեր։
Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:
Գաղափարն իրականացնելու համար Պարգեւ Սրբազանը դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց