Հանչժոուի իշխանությունները ամուրիներին արգելել են երկրորդ բնակարան գնել
Չինաստանի Հանչժոուի քաղաքային իշխանությունները ամուրիներին եւ ամուսնալուծվածներին արգելել է երկրորդ բնակարան գնել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Նշվում է, որ այս միջոցառումը ձեռնարկվել է բնակարանների շուկայում սպեկուլյացիան կանխելու համար: Դրանից զատ, քաղաքում երկրորդ բնակարան գնելիս կանխավճարը մեծացվել է մինչեւ արժեքի 60 տոկոսը, իսկ կորպորատիվ հաճախորդները անշարժ գույք վաճառելու իրավունք չունեն այն ձեռք բերելուց հետո 3 տարվա ընթացքում:
CRI-ն հայտնում է, որ նախկինում ամուսնալուծված անձինք բնակարան գնելիս ազատվում էին հարկերի վճարումից: Սրա հետ կապված շատ քաղաքացիներ կեղծ ամուսնալուծություններ էին ձեւակերպում անշարժ գույքի գործարքներ կնքելու համար, որից հետո կրկին ամուսնանում էին:
Չինաստանի միջազգային ռադիոն նշել է, որ Չինաստանի շինարարական հատվածում հունվար-փետրվարին ներդրումներն աճել են 8,9 տոկոսով, իսկ վաճառքը` 26 տոկոսով, ուստի երկրի իշխանությունները վախենում են բնակարանների եւ կոմերցիան մակերեսների գնաճից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)