Եվրախորհրդարանը սպառնացել է արգելափակել Brexit-ի համաձայնագիրը
Եթե Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը չպահպանի եվրոպացիների Բրիտանիա ազատ մուտք գործելու եւ ապրելու իրավունքները, եվրահանձնաժողովը կարգելափակի փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել են եվրապատգամավորները,– հաղորդում է «The Guardian»-ը։
«Brexit-ի հարցով ԵՄ բանակցությունների խմբի ղեկավար Միշել Բառնյեն եւ խորհրդարանի անդամները անհանգստացած են այն տեղեկությամբ, որ բրիտանական կառավարությունը ուզում է, որ մարտի 29-ը, երբ պաշտոնապես կտեղեկացվի ԵՄ–ին՝ միությունը լքելու մասին, դառնա մարդկանց ազատ տեղաշարժման դադարեցման օրը»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը պարզաբանող բանաձեւը քվեարկության կդրվի ապրիլի 5-ին։ Այն կազմվել է առաջիկա երկու տարիներին Բրիտանիա այցելել ցանկացող եվրոպացիների իրավունքների սահմանափակումը բացառելու նպատակով։
Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես ուժի մեջ կմտցնի Brexit-ի գործընթացը, որը, ինչպես սպասվում է, կտեւի մոտ երկու տարի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)