Ռուսաստանը խաղացել եւ խաղալու է ամենաակտիվ դեր ղարաբաղյան կարգավորման հարցում. Զախարովա
Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն է խաղացել եւ շարունակելու է խաղալ ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ONA ադրբեջանական պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաաղքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին համարվում է կարեւորագույն արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ «Այդ հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում բարձր ուշադրությունը նրա արդյունքների հանդեպ։ Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է։ Կողմերը ցուցաբերում են աշխատանքը շարունակելու մտադրություն՝ ուղղված խաղաղ կարգավորման հասնելուն։
Այդ տրամադրվածությունը, մասնավորապես, գրանցվեց Վիեննայում վերջերս Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների հիման վրա արված հայտարարությունում։ Ողջունում ենք բանակցություններում գերիշխող կառուցողական մոտեցումը։ Կողմերին կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրականացվեն այն գաղափարները, որոնց շուրջ ձեռք է բերվել ըմբռնում Ավստրիայի մայրաքաղաքում։ Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահող երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի վրա։ Դրա համար հիմք կա։ Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է»,- նշել է նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց