ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամերիկացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց՝ հնարավոր ահաբեկչական հարձակումների պատճառով
ԱՄՆ պետքարտուղարությունը նոր հայտարարություն է տարածել, որով կոչ է արել երկրի քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց՝ ահաբեկչական հարձակումների բարձր հավանականության պատճառով:
Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել ամերիկացիներին վերանայել դեպի Թուրքիա ճանապարհորդությունների ծրագրերն ու հատկապես խուսափել Թուրքիայի հարավ-արևելքից՝ «այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումներից բխող վտանգի պատճառով»:
Բացի այդ, Պետքարտուղարության հայտարարության մեջ հատուկ կոչ է արվում խուսափել մոտ ապագայում Թուրքիայում հնարավոր քաղաքական հավաքներին և բողոքի ցույցերին մասնակցելուց, որոնք կապված են ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հետ: ԱՄՆ Պետդեպն արգելել է իր քաղաքացիներին այդ ընթացքում շրջել մեծ խմբերով և կոչ արել խուսափել մարդաշատ վայրերից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ նախօրեին էլ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր գրասենյակն է կոչ արել երկրի քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց: Գրասենյակը պահանջել է չեղարկել Թուրքիայում բոլոր հյուրանոցային ամրագրումները, իսկ այնտեղ գտնվողներին կոչ արել շտապ լքել տարածքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)