Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ENEMO-ն մտահոգ է ընտրությունների դիտորդության հրավեր չտրամադրելու ՀՀ ԿԸՀ որոշմամբ

Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO-ի) հայտարարությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշման կապակցությամբ և ԿԸՀ-ի նամակը:

 

Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) խստորեն դատապարտում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշումը` դիտարկելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում:

ENEMO-ն նամակ (#01-272) է ստացել ԿԸՀ-ից` ի պատասխան ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իր դիմումի: Նամակում ասված է` քանի որ տարբեր կազմակերպություններ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, հնարավոր է ընտրատեղամասերում «խցանում» առաջանա:

ԿԸՀ-ն նաև պարզաբանում է, որ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, արդեն հրավիրված են դիտորդություն իրականացնելու, և պնդում է, որ «լրացուցիչ դիտորդական առաքելություններ հրավիրելու կարիք չկա»: ENEMO-ն նաև տեղյակ է, որ այլ միջազգային կազմակերպությունների ևս հրավեր չի տրամադրվել նման պատճառաբանությամբ:

ԿԸՀ որոշումը հակասում է Հայաստանի կողմից ստանձնած ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թ. փաստաթղթի 8-րդ կետին և ԵԱՀԿ այլ փաստաթղթերով ամրագրված հանձնառություններին: ENEMO-ն հավատացած է, որ միջազգային դիտորդական առաքելության սահմանափակումը չի ծառայում Հայաստանի ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը և նվազեցնում է առաջիկա ընտրությունների թափանցիկությունը:

ENEMO-ն հավատացած է, որ ԿԸՀ-ն չէ, որ պետք է որոշի դիտորդների բավարար քանակը, և ԿԸՀ-ն պատասխանատու է ապահովելու ընտրական գործընթացի կառավարումն այնպես, որ հնարավորություն տա բոլոր հետաքրքրված դիտորդներին անխափան իրականացնելու իրենց աշխատանքը` օրենքով սահմանված միջազգային չափանիշների համաձայն: Ընտրությունների դիտարկումն անկախ դիտորդների և անկողմնակալ քաղաքացիական խմբերի կողմից, ինչպիսին ENEMO-ն է, ցանկացած ժողովրդավարական գործընթացում կարևոր դեր ունի: Ոչ կառավարական ցանցերի կողմից միջազգային դիտորդության իրականացումը կրճատելով և թույլ տալով դիտորդության իրականացումը միայն միջկառավարական կազմակերպությունների կողմից՝ բավարար չեն ընտրական գործընթացի վստահելիությունն ապահովելու համար:

ENEMO-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովելու, որպեսզի ապագայում խրախուսվի տեղական և միջազգային դիտորդական կազմակերպության կողմից դիտորդություն իրականացնելու հետաքրքրությունը:

ENEMO-ն դիմում է միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությանը, և ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարություններին` դատապարտելու անկախ և անկողմնակալ դիտորդներին հրավեր չտրամադրելը:

Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) անկախ անկողմնակալ ՔՀԿ-ների միջազգային ցանց է, որն աջակցում է ժողովրդավարության զարգացմանը և քաղաքական գործընթացներում քաղաքացիների մասնակցությանը: Այն բաղկացած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրների 23 առաջատար տեղական դիտորդական կազմակերպություններից, ներառյալ Եվրոպական միության 3 երկրներ: 2001-ից ի վեր ENEMO-ն իրականացրել է 23 միջազգային դիտորդական առաքելություններ: ENEMO բոլոր անդամները նվիրված են անկողմնակալության, թափանցիկության, օբյեկտիվության և ճշտապահության սկզբունքներին: ENEMO-ն ու իր անդամները հարգում և խթանում են ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման միջազգային չափանիշները, ինչպես նաև նպաստում են կրթության, մարդկանց ներգրավման և հզորացման մեխանիզմների ներդրմանը:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն