ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին պահանջը
Հայաստանի ԿԸՀ-ն մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ մերժել է «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի պահանջը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՕՐՕ դաշինքի դիմումը պարունակում է վստահեցումներ ՀՀԿ կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ «Նախընտրական քարոզչության շրջանակում, ակնհայտ է, որ եղել է վարչական ռեսուրսի չարաշահում։ Խնդրում ենք ԿԸՀ-ին դիմել դատարան՝ ՀՀԿ գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար»,- մասնավորապես ասվում է ՕՐՕ դաշինքի դիմումը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով ընդունված որոշման հիմնավորումը, շեշտել է , որ մարդիկ, որոնք դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կազմում են ցուցակներ, հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից։ «Համակիրների ու կուսակցության օգտին քվեարկելուն պատրաստ մարդկանց ցուցակների կազմումը ինքնին նախընտրական քարոզչություն չէ, ըստ Ընտրական օրենսգրքի։ Հրապարակված ձայնագրությունները չեն կարող դիտարկվել որպես Ընտրական օրենսգրքով սահմանված՝ նախընտրական քարոզչության կարգի խախտում։ Վերոնշյալ ձայնագրություններով չի հաստատվել, որ նրանք իրականացրել են ցուցակների կազմումը իրենց լիազորությունների կատարմանը զուգահեռ»,- հավելել է Տիգրան Մուկուչյանը։
ՀԻշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որը իրականացնելու է դիտորդական առաքելություն ընտրություններում, գրանցել է վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր՝ հօգուտ իշխանությունների, մասնավորապես ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները կազմել են ընտրողների հատուկ ցուցակներ՝ հօգուտ իշխանությունների։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են