Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումը նորմալ է անցել. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը նորմալ է անցել: Այս մասին վարչապետը հայտարարել է ուրբաթ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Հանդիպումը նորմալ է անցել», - ասել է նա՝ նստելով ավտոմեքենան:
Հյուրանոցից մեկնելուց առաջ, որտեղ անցկացվում էին բանակցությունները, Փաշինյանը համաձայնվել է լուսանկարվել անցորդների հետ:
Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը տեղական ժամանակով սկսվել էր 11:00-ին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), իսկ հետո շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով:
Երեք ժամ անց Ալիեւին եւ Փաշինյանին նորից միացել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարները եւ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 3.5 ժամ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների հայտարարությանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»,- ասել է նախագահն ի պատասխան ՏԱՍՍ-ի՝ զրույցի արդյունքները մեկնաբանելու խնդրանքին։
Սա Ալիեւի եւ Փաշինյանի չորրորդ անձնական հանդիպումն էր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների (2018 թվականի սեպտեմբեր եւ դեկտեմբեր՝ համապատասխանաբար), ինչպես նաեւ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ (հունվարի 22):


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում