Մեծ Բրիտանիայի թագուհուն կահույք պաստառապատող է պետք
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը փնտրում է նոր մասնագետի, որը պատասխանատու կլինի Բուքինհեմյան պալատում փափուկ կահույքի պաստառապատման ու վարագույրներ կարելու համար։ Նման հայտարարություն է հրապարակվել թագավորական ընտանիքի թափուր աշխատատեղերի կայքում, հայտնում է Lenta–ն։
Թեկնածուին առաջարկում են տարեկան 22 հազար ֆունտ եկամուտ, գումարած նպաստներ ու կենսաթոշակային փոխանցումները։ Աշխատատեղի նկարագրության մեջ նշված է, որ աշխատանքը Բուքինհեմյան պալատում է, Վինձորի ամրոցում ու Սուրբ Ջեյմսի ամրոցում, որտեղ «ավելի քան հազար սենյակ կա ու բոլորում կա կահույք»։ Այսպիսով ենթադրվում է, որ թեկնածուն պետք է բավականին հավակնոտ լինի , որպեսզի «պահպանի ու ստեղծի հոյակապ առարկաներ, որոնք կուրախացնեն ապագա սերունդներին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)