Ռուսական դատարանը հեռակա կալանավորել է Արսենի Յացենյուկին՝ Չեչնիայում մարտական գործողություններին մասնակցելու գործով
Ռուսաստանյան դատարանը հեռակա կալանավորել է Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին՝ Չեչնիայում մարտական գործողություններին մասնակցության մասին գործով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ցացենյուկի վերաբերյալ դատարանի վճռով խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, քանի որ նա 2017-ի փետրվարի 21-ից սկսած միջազգային հետախուզման մեջ է գտնվում»,- մեջբերում է գործակալությունը Եսենտուկիի պետական դատարանի հաղորդագրությունը։ Նշում են որ Յացենյուկին մեղադրանք է առաջադրվել «Ավազակություն» հոդվածով։
Ավելի վաղ այդ օրը Յացենյուկը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն դիմել է դատարանին՝ իրեն կալանավորելու մասին միջնորդությամբ ու հրապարակել էր ռուսաստանյան դատարանից ստացված ծանուցագրի կրկնօրինակը։ «Կրեմլը փնտրում է ուկրաինական քաղաքական գործիչներին հետապնդելու մեխանիզմներ։ Այս սցենարում կա «Չեչնիայում Յացենյուկի վայրագությունների» թեման նոր մակարդակ բարձրացնելու մտադրություն՝ հետագա գործողությունների ավելի լայն սպեկտրի համար»,- մեկնաբանել է նա իր հրապարակումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)