Միջազգային հաղորդագրությունները կարդալիս պետք է կարդալ նաև տողատակերը
Այսօր մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորադագրությանը, հայտարարել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են և զրո պրետենզիա։
Այլևս Երջանիկ երկրի վարչապետը կա՛մ չգիտի, կա՛մ նրան չեն զեկուցում, որ միջազգային հաղորդագրությունները կարդալիս պետք է կարդալ նաև տողատակերը։
Իսկ համազեկուցողները ունեն հաղորդագրության մեջ ինչպես գրված, այնպես էլ չգրված ակնկալիքներ ու պահանջներ Հայաստանյան իշխանություններից։
Զեկուցողները առնվազն ակնկալում են, որ իշխանությունները ջանքեր կգործադրեն սոցիալական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։ (կարդացեք՝ հատկապես որտեղ)։
Սա գրված պահանջն է, ինչ վերաբերում է չգրված պահանջներին, ապա այստեղ պետք է արժանին մատուցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարին և ԵԽԽՎ-ում մեր բազմաչարչար դեսպանին, ովքեր թաշկինակներն առած լացել են ԵԽԽՎ միջանցքներում, որպեսզի, ասենք, քաղաքական հետապնդումների (քաղաքական բանտարկյալի) մասով պահանջ չներառվի այս ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ մեջ Փաշինյանի ԵԽԽՎ ապրիլյան այցին ընդառաջ։
Հա՛, ճիշտ կարդացիք, հայտարարություն, ոչ թե զեկույց։ Ռուբինյանը Փաշինյանին դա էլ չի սովորեցրել։
Զեկույցն առջևում է, որտեղ կլինի պահանջների մի մասը, իսկ մյուս մասը՝ ոչ։ Կիրթ մարդը վկա, ինչո՞ւ գրել վատ բաներ ու նախաձեռնել վատ բանաձևեր, եթե ինքնակամ կարվի ամեն պրետենզիա։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի