Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 15 օրով
Մոսկվայի Տվերյան շրջանային դատարանը 15 օրով ձերբակալել է Ալեքսեյ Նավալնիին։ Նրան մեղավոր են ճանաչել ոստիկանության աշխատակցի օրինավոր պահանջին չենթարկվելու համար (ՎՕ Օ 19.3 հոդված)։ Մինչ այդ դատարանը նրան տուգանել էր 20 հազար ռուբլու չափով՝ վարչական օրինախախտումների օրենսգրքի 20.2.2 հոդվածով (ոչ հասարակական միջոցառման կազմակերպում)։
Առաջին մեղադրանքի վճռի հրապարակումից հետո, Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան հայտարարել է, որ պաշտպանական կողմը չի ծանոթացել երկրորդ հոդվածով մեղադրանքի հետ եւ խնդրել է տեղափոխել նիստը հաջորդ օրվան։ Դատարանը պաշտպանական կողմին հինգ րոպե է տվել՝ նյութերի հետ ծանոթանալու համար։
Նիստի ընթացքում Նավալնին խնդրել է դատարան հրավիրել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։
«Ես ուզում եմ դատարան կանչել երեկվա միտինգի իրական կազմակերպչին։ Նա կկարողանա բացատրել, թե ինչու էր այսքան մարդ փողոց դուրս եկել»,– ասել է Նավալնին։
Հիշեցնենք, որ մարտի 26–ին կոռուպցիայի դեմ բողոքի չարտոնված ակցիա էր անցկացվել։ Ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցել են 7-8 հազար քաղաքացի։ Բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան հազարի։ Նավալնիին բերման են ենթարկել ակցիայի սկվելուց 20 րոպե անց «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ։
Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների առիթը Նավալնիի՝ կոռուպցիայի դեմ հիմնադրամի հետաքննությունն էր՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ահռելի ունեցվածքի վերաբերյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)