Ռուսաստանում ցանկանում են վերսկսել «Վոլգա» մեքենաների արտադրությունը
Ռուսական «ԳԱԶ Գրուպ»-ը կարող է վերադառնալ «Վոլգա» մակնիշի մեքենաների արտադրությանը, սակայն արդեն նոր սեգմենտում: Այս մասին «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել է «Ռուսական մեքենաներ» հոլդինգի համասեփականատեր Զիգֆրիդ Վոլֆը:
«Եթե մենք այդպիսի մեքենա («Վոլգա») արտադրենք, այն համալրված կլինի մեր արտադրանքին բնորոշ բոլոր հատկանիշներով՝ մրցակցային գին, բարձր որակ, հուսալիություն: Դա այն է, ինչի վրա մենք այժմ աշխատում ենք»,-ասել է Վոլֆը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ պլատֆորմի հիմքով է մեքենան կառուցվելու: Բացի այդ, «Վոլգա» ապրանքանիշի անվան տակ նոր մեքենաների արտադրության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Աղբյուրը հավելում է, որ «ԳԱԶ Գրուպ»-ը «Վոլգա»-ի արտադրությունը դադարեցրել է 2008թ.:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)