Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
«Հայաստանի վարչապետի դատողություններն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղան վերադարձի առաջարկը ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, այլ բանակցային ձեւաչափի վերականգնում», կարիք ունի լուսաբանության, քանի որ չկան փաստաթղթեր եւ որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունում հստակ ֆիքսվել է, որ բանակցային պրոցեսի ձեւաչափը ենթակա չէ փոփոխության եւ համանման հայտարարություններով հանդես են եկել նաեւ ԵՄ բարձր ներկայացուցիչները»։
Այս ամբողջը Բաքուն դիտարկում է որպես լուրջ ազդակ ուղղված Հայաստանին, եւ նաեւ աջակցություն՝ Ադրբեջանի դիրքորոշման հիմնավորվածությանը։ Հայտարարության մեջ հաջորդիվ ներկայացված է Ղարաբաղյան կարգավորման մասին Բաքվի ունեցած պաշտոնական տեսակետը, որից հետո արդեն հղում է արվում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 1992 թվականի մարտի 24-ի լրացուցիչ նիստի որոշմանը, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահողին հանձնարարվում է հրավիրել Մինսկի խաղաղ կոնֆերանս Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ այս առնչությամբ արձանագրում, որ «ընտրյալ եւ մյուս ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից կհրավիրվեն Կոնֆերանսին վերջինիս նախագահողի կողմից որպես շահագրգիռ կողմ, միայն Կոնֆերանսին մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո։ Բաքուն շեշտում է, որ «նշված «ընտրված եւ մյուս ներկայացուցիչներ» հասկացության տակ պետք է հասկանալ ԼՂ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի համայնքներին»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...