Պետդեպարտամենտը դատապարտել է կոռուպցիայի դեմ ակցիայի մասնակիցների ձերբակալությունները
ԱՄՆ դատապարտել է Ռուսաստանում բողոքի ակցիայի մասնակիցներից ավելի քան հազար մարդու բերման ենթարկելու փաստը՝ անվանելով դա մարտահրավեր ժողովրդավարական արժեքներին,– հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետդեպի նախագահ Մարկ Թոների հայտարարությանը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել խաղաղ ակցիայի շրջանակներում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին»,– հայտարարել է Թոները, ավելացնելով, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման լուրը «անհանգստացրել է» Վաշինգտոնին։
Նախօրեին կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաներ են անց կացվել Ռուսաստանի մի քանի քաղաքներում եւ բոլորն էլ ավարտվել են մասնակիցների ձերբակալություններով։ Մոսկվայում բերման է ենթարկվել մոտ 1000 հոգի, որոնց թվում է նաեւ Նավալնին։
Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գնահատականների, Մոսկվայի ակցիային մասնակցել է մոտ 30 հազար մարդ։ Ոստիկանության տվյալներով մասնակիցների թիվը եղել է 7-8 հազար հոգի։
Քննչական կոմիտեն նաեւ քրեական գործ է հարուցել միտինգի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու դեպքի առթիվ։ Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակցին հիվանդանոց են հասցրել ծանր վիճակում։ Գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 317 հոդվածով (մահափորձ իրավապահ մարմնի աշխատակցի վրա), որի դեպքում առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է։


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել
Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին
Բորել. Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)