Այդ խաչակիր դաշինքն իր դեմքը ցույց տվեց. Էրդողանին վրդովվեցրել է ԵՄ երկրների ղեկավարների հանդիպումը Հռոմի պապի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խաչակիր դաշինք» է անվանել Եվրամիության անդամ երկրներին և հայտարարել, որ Թուրքիային ԵՄ չեն ընդունում կրոնական խտրականության պատճառով, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանին, մասնավորապես, վրդովվեցրել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Հռոմի պապի հետ։
«ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Վատիկանում: Սա ի՞նչ է նշանակում, այդ ինչո՞ւ հենց Վատիկանում: Հռոմի պապն այդ երբվանի՞ց է ԵՄ անդամ: Այդ խաչակիր դաշինքն ի վերջո իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ, քանի որ մահմեդական ենք», - հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների պատվիրակությանը, որոնք Հռոմ են ժամանել Եվրամիության կազմավորման հիմքը դրած Հռոմի պատմական համաձայնագրի 60-ամյակի առիթով: Նույն օրը հռոմեական Կապիտոլիումում մեկնարկել է Եվրոպական միության անդամ 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) ղեկավարների հանդիպումը` նվիրված Մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին հռոմեական համաձայնագրի 60-ամյակին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)