Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է քաղբանտարկյալ․ Հայկ Ալումյան

«Իրավունք» թերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Անդրադարձ է կատարվել Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին, վերջին զարգացումներին և մի շարք այլ հարցերի:

- Նախ, ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը: Հասցրե՞լ եք ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին:

- Այո, որոշ չափով ծանոթ ենք գործի նյութերին, բայց հիսուն օրը, որը մեզ տրամադրվել է, շատ քիչ ժամկետ էր: Մեզ առնվազն մի այդքան ժամանակ էլ պետք է, որպեսզի քրեական գործի ողջ նյութերին կարողանանք լիարժեք ծանոթանալ: Ինչևիցե, այնքանով, որքանով որ մինչ այժմ փորձել ենք ծանոթանալ, փաստաբաններիցս ոչ մեկը չի հայտնաբերել այնպիսի մի ապացույց, որով մեղադրանքը ինչ-որ չափով կհիմնավորվեր: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ հետագայում, հավանաբար տեսնելով, համոզվելով, որ այդ մեղադրանքի նկատմամբ պարոն Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելիություն ունի, նախաքննական մարմինը առաջադրեց երկրորդ մեղադրանքը: Որպեսզի, հավանաբար, հաղթահարեն անձեռնմխելիության հարցը, իրենց անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանք, որը կապ չունենար պարոն Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ, և մեղսագրեցին հայտնի գործարար կնոջից կաշառք ստանալու մեղադրանքը: Սակայն, ո´չ սահմանադրական կարգի տապալման հետ կախված և ո´չ էլ Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու դրվագի հետ կապված առայժմ որևիցե մեկս որևէ ապացույց չենք հայտնաբերել: Կշարունակենք նյութերը ուսումնասիրել` հասկանալու համար, թե նախաքննական մարմինն ինչի՞ վրա է հույսը դրել` միայն այն բանի վրա, որ գործադիրի ճնշումների ներքո պարոն Քոչարյանը դատապարտվի՞, թե՞ գոնե անուղղակի ինչ-որ ապացույցներ ունեն: Այս պահի դրությամբ փաստում ենք, որ թեկուզ անուղղակի, նման ապացույցներ չկան, և մեծ վստահությամբ կարող ենք նշել, որ չեն էլ կարող լինել: Ունենք չափազանց շատ հիմնավորումներ, որից ելնելով` կարող ենք հաստատապես ասել, որ պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ:

- Դուք նշեցիք, որ կաշառքի գործով մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը: Իսկ ահա նա հրապարակավ զարմանում է, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Տիկին Համբարձումյանը պնդում է, որ ինքն անձամբ Քոչարյանին կաշառք և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Ուրեմն, ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում:

- Պատկերացրեք, որ քրեական գործի նյութերում էլ դրանից ավել բան չկա: Այն աստիճանի հիմնազուրկ մեղադրանք է, որ անգամ դատարանն այս աստիճանի ճնշումների պարագայում մարտի 15-ին արձանագրեց, որ կաշառքի դրվագով բացակայում է անգամ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող որևէ ապացույց: Թեև որոշումը, այնուամենայնիվ, կայացրեց պարոն Քոչարյանի դեմ:

- Ուրեմն նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել:

- Գիտեք, մեղադրանքն ինքնին շատ լղոզված արտահայտություններով է ձևակերպված, շատ հատվածներ` վերացական են: Օրինակնման արտահայտություն կա, որ իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմները արել են այս-այս գործողությունները, բայց ոչ նշված է, թե ովքեր են այդ մտերիմները, ոչ էլ հասկանալի է, թե այդ մտերիմների ենթադրյալ գործողություններն ի՞նչ կերպ է նախաքննական մարմինը կապում նշվածս անձանցից յուրաքանչյուրի հետ և ի՞նչ չափով: Նմանատիպ արտահայտություններով լեփլեցուն է մեղադրանքը, ինչը մեզ ստիպեց դեռևս նախորդ մեղադրանքի պայմաններում դիմելու մեղադրանքը պարզելու միջնորդությամբ նախ քննիչին, ապաª դատախազին: Երկուսից էլ մերժում ստանալով, հիմա ստիպված բողոքարկել ենք դատարան: Որովհետև հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով: Պարոն Քոչարյանը զրկված է իր ամենագլխավոր իրավունքից` պաշտպանվելու իրավունքից:

- Պարոն Ալումյան, շատերն են պարոն Քոչարյանին համարում քաղբանտարկյալ: Իրավական առումով կա՞ն նման հիմնավորումներ:

- Այո, քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի բանաձևի մեջ կա բացվածք, թե ինչ է պետք հասկանալ` քաղբանտարկյալ ասելով: Եվ դրանցից երկու դրույթը ուղղակիորեն կիրառելի է պարոն Քոչարյանի դեպքում: Առաջին դրույթն այն է, որ անձի նկատմամբ ակնհայտորեն խտրական վերաբերմունք է դրսևորվում: Երկրորդը, որ անձի նկատմամբ հետապնդումն իրականացվում է ակնհայտորեն անօրինական ճանապարհներով` եթե դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Իսկ այն, որ պարոն Քոչարյանի հետապնդումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, ակնհայտ է հայտնի գաղտնալսումներից և վարչապետի ելույթներից: Ավելին, դա ապացուցվեց նաև, երբ օրերս իշխող ուժը ներկայացնող պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` փաստեց այն, ինչ մենք վաղուց ասում էինք: Այս ամենն իրար հետ գումարած, և դրանցից յուրաքանչյուրն առանձին գալիս է փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա պահին հանդիսանում է քաղբանտարկյալ և հետապնդվում է քաղաքական նպատակներով:

- Թեև փաստում եք, որ երկու դրվագներով էլ մեղադրանքներն անհիմն են, սակայն դատարանները շարունակում են մերժել խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Արդյոք դատավորներին շարունակում է կաշկանդել հայտնի գաղտնալսումներում դատավոր Հրաչին իջեցված հայտնի հրահա՞նգը` «Ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»:

- Այո, բայց ոչ միայն դա, կա շատ ավելի ուժեղ ճնշման միջոց, որին դիմեց մեր հարգելի վարչապետը: Նա մարդկանց մոտ թշնամանք առաջացրեց այն դատավորների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ դատական ակտ կայացնել:

- Նկատի ունեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռի հետևանքնե՞րը:

- Այո, օգոստոսի 13-ին պարոն Քոչարյանը ազատ արձակվեց, իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետը այնպիսի ճառ արտասանեց Ազատության հրապարակում, որի արդյունքում ուղղակի թշնամանք և ատելություն առաջացրեց այդ դատավորի նկատմամբ: Եվ դա մեսիջ էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորին, ով դրանից հետո պիտի այդ հարցը քններ:

- Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Քոչարյանը:

- Պարոն Քոչարյանի հետ հաճախ ենք երկար զրուցում, քննարկում ստեղծված իրավիճակը: Նա հասկանում է, որ, ցավոք, ոչ մի նախանշան չկա, որ գործը կարող է մտնել օրինական հունի մեջ: Այդ իսկ պատճառով արդեն չորրորդ գանգատն ենք ուղարկել ՄԻԵԴ, այժմ էլ պատրաստվում ենք արդեն հինգերորդ գանգատը ուղարկել: Մենք հասկանում ենք, որ առայժմ նախանշաններ չկան, որ դատարանները կարող են իրենց ազատ զգալ` գործադիր և իշխող քաղաքական ուժի ճնշումներից:


Զրույցը` Իլոնա Ազարյանի