Դուխներդ չգցեք. որոշման հրապարակումից հետո Քոչարյանն ասել է պաշտպաններին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, գտել է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկած առկա չէ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Ինչ վերաբերում է Քոչարյանին մեղսագրվող մյուս մեղադրանքին՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածին (Սահմանադրական կարգը տապալելը), ապա ըստ Օրբելյանի՝ դատարանը հիմնավոր կասկած տեսել է եւ դատարանի հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչեւ հիմա կայացված 4 դատական ակտերով: Ըստ պաշտպանի՝ դատարանը բացառել է թաքնվելու, բայց չի բացառել խոչընդոտելու հավանականությունը: «Դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքը ըստ էության այն է, որ քանի որ հիմա նյութերի ծանոթանալու փուլն է եւ կարող ենք տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը»,- ասաց Օրբելյանը:
Դատարանը միաժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացված գրավի միջնորդությունը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են