Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը

Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրել
Կարծիք

Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ.

«2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Հետաքրքրական է, որ հայեցակարգը հանրությանը հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով մեկնաբանությունում ես կներկայացնեմ այն։

Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետեւ, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։
Մինչդեռ քաղաքական ամբիցիաների իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա։
Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում` իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել` միանշանակ ոչ: Այս հայեցակարգի «որակի»լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը` ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են օրինակ ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ:
Ու մի բան էլ` այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցեն: Ապացուցման բեռի մասին` երկար ու մանրամասն` հետո: Դրա ճարտարապետների մասին հատ առ հատ, անուն առ անուն` հերթով կարգով շարքով՝ նույնպես հետո: Իսկ հիմա ընդամենը մի քանի օրինակ, թե որքանով է ԿԲ կողմից պատրաստված փաստաթուղթը առաջարկում «արդյունավետ» մեխանիզմներ.
• վարչապետը Ազգային ժողովում, խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին, այսինքն՝ այս փաստաթղթով առաջարկվող ինստիտուտի մասին, խոսում էր անձի «մեղավորության կանխավարկածի» մասին, մինչդեռ վարչապետին չեն տեղեկացրել, որ միջազգային պրակտիկայում խոսքը ոչ թե անձի հետապնդման մասին է, այլ գույքի։ Այլ կերպ ասած, այս դեպքում ոչ թե պետությունը ինչ-որ անձի դեմ է, այլ օրինակ պետությունը հարյուր հազար դոլարի դեմ է։ Վարչապետի սիրած բառապաշարով ասած՝ պետք է գտնել ոչ թե «թալանչուն», այլ «թալանը», միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան հետ բերել։ Այն էլ եթե ապացուցես, որ այդ գույքը կապ ունի հանցագործության հետ: Իսկ եթե իրավապահ համակարգը ունակ լիներ նորմալ ձևով մի բան հիմնավորել այս ինստիտուտի անհրաժեշտությունը չէր լինի: Միայն, որովհետև դու համարում ես, որ այդ գույքը անձը չպիտի ունենար` բավարար չէ այն համարել անօրինական: Մինչդեռ վարչապետի ելույթից պարզ էր, որ դրա մասին նա տեղեկացված չէր։
• որպես առաջավոր օրինակ հղում է տրված Բուլղարիայի 2005 թվականի օրենքին,որը սակայն ուժը կորցրել է։
• խոսվում է Մեծ Բրիտանիայի 2002 օրենսդրական կարգավորումների մասին, մինչդեռ 2017 թվականին այն հիմնովին վերափոխվել է, եւ դրա մասին անգամ նշում չկա
• ամբողջ հայեցակարգը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, և ներկայացնում են Վրաստանի փորձը, այնինչ Վրաստանի 2007թվականի օրենքում խոսքը գնում է մեղադրական դատավճռից հետո գույքի բռնագանձման մասին և այլն և այլն և այլն։

Ու սրանք միայն ամենապարզ օրինակներն են եւ դրանք կարել է շարունակել երկար։
Ֆեյսբուքյան ստատուսի ձեւաչափը թույլ չի տալիս անդրադառնալ հայեցակարգի բոլոր դրույթների առանձին-առանձին։ Առաջիկայում մեր հասարակական կազմակերպությունը հրապարակելու է վերլուծական նյութ՝ մատնանշելով այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ հայեցակարգում և այդ տեսքով կյանքի կոչելու դեպքում ինչ խնդիրներ են առաջանալու:
Անկախ իմ քաղաքական ուղուց եւ Փաշինյանի կառավարության նկատմամբ դրեւորված վերաբերմունքից՝ սա այն հարցն է, որտեղ թերությունները մատնացույց անելուց բացի Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ է գործուն եւ պրոֆեսիոնալ աջակցություն։ Մեր առաջիկայում հրապարակվելիք նյութը համարեք աջակցություն կառավարությանը»։