Հայաստանում ԵՄ դեսպանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալման մասին․ Այդ բոլոր գործընթացները պետք է շատ թափանցիկ լինեն
Հայաստանում բռնության կանխմանն ուղղված բոլոր գործընթացները պետք է շատ թափանցիկ լինեն։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը ու դրա հնարավոր քաղաքական դրդապատճառներին, դիվանագետը նշել է․ «Մենք հավատում ենք, որ բոլոր վեճերը, բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն դատարաններում, խաղաղ ճանապարհով։ Հետեւաբար, ԵՄ-ի համար բռնության կանխման հարցը շատ կարեւոր է։Մենք համարում ենք, որ առաջին հերթին իրավապահներն են պատասխանատու հասարակական կարգի խախտմանն ուղղված բռնությունը կանխելու համար։ Եվ այդ պատճառով էլ բոլոր այդ գործընթացները պետք է շատ թափանցիկ լինեն։ Եթե կան կասկածներ, որ որեւէ սխալ բան է ծրագրվում, մենք համարում ենք, որ իրավապահ մարմինները պետք է գործեն լիարժեք թափանցիկությամբ, որպեսզի բնակչությունը, ընտրողները վստահ լինեն, որ դա չի արվում քաղաքական նպատակներով, որ դա չի արվում մնացած ընտրողներին վախեցնելու համար, այլ արվում է իրավունքի գերակայության համաձայն»։
Վերջին շաբաթների ընթացքում, շարունակել է Պյոտր Սիտալսկին, ԵՄ-ն համոզվել է, որ հայ ժողովուրդը արդարադատության խորը զգացմունք ունի ու կարողանում է անել ճիշտ դատողություններ այն մասին, արդյոք այս կամ այն գործողությունը համապատասխանում է իրականությանը։ «Բայց առաջնայինը, իհարկե ցանկացած բռնության կանխումն է»,- շեշտել է Պյետր Սվիտալսկին։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» ԶՀՀ-ն մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակում։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են