Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Վրացական կողմը չի հաստատում

Վրացական կողմը ուսումնասիրում է Վրաստանից Հայաստան շարժական «Իգլա» տեսակի զենիթա–հրթիռային համակարգի տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը,-   հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին։

Նախօրեին Հայաստանի հատուկ ծառայությունները հայտարարել էին մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա–հրթիռային համակարգի համալրող մասերի տեղափոխման վերաբերյալ։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հաստատում են, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բեռնատար մեքենայում հայտնաբերվել են «Իգլա» տեսակի զենիթա–հրթիռային համակարգի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

«Չի կարելի միանշանակ ասել, որ դա Հայաստան է հասել Վրաստանի ճանապարհով։ Դե հնարավոր է, նրանք այդպես են ասում, բայց մենք ճշտում ենք մանրամասները եւ անպայման հանրությանը կհայտնենք այդ մասին»,– ասել է Մհեբրիշվիլին լրագրողներին։

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրաքլի Սեսիշվիլին իր հերթին հաղորդել է, որ վրացական կողմը ստուգում է «Իգլա» ԶՀՀ–ի Վրաստանից տեղափոխման մասին ամբողջ տեղեկատվությունը, եւ Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ կապի մեջ է գտնվում։ 

«Արդեն երկար տարիներ չեն եղել նման միջադեպեր։ Մեր անվտանգության ծառայությունները կապի մեջ են հայ գործընկերների հետ։ Հետաքննություն է ընթանում, եւ մինչեւ դրա ավարտը մեր կողմից մեկնաբանություններ անելը անլրջություն կլինի։ Սպասենք հետաքննության արդյունքներին։ Մենք ունենք տեխնիկական հնարավորություն, որոշելու համար, արդյոք սյդպիսի բան եղել է, թե՝ ոչ, այդ պատճառով ավելի լավ է սպասենք հետաքննության արդյունքներին եւ միայն դրանից հետո կառավարական կառույցները համապատասխան հայտարարություն կանեն»,– ասել է Իրաքլի Սեսիշվիլին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ ստեղծված իրավիճակը պետական անվտանգության ծառայությունների վատ աշխատանքի հետեւանք է։
«Պետանվտանգության կառույցները ոչինչ չգիտեն այն մասին, որ զենիթային համակարգը Վրաստանից Հայաստան է ներկրվել։ Ցավում եմ, բայց դա նշանակում է որ երկրում չկա պետական անվտանգություն։ Այժմ նրանք պետք է հասկանան, թե ինչ է կատարվում երկու երկրների միջեւ։ Հայաստանի ՆԳՆ–ն հայտարարում է, որ այդ համակարգը բերվել է Վրաստանի տարածքից եւ բացահայտվել է դե–ֆակտո Ղարաբաղի տարածքում։ Մնացածը պետք է պարզել։ Առաջին հերթին Վրաստանի կառավարությունը պետք է պարզի, արդյոք այդ համակարգը բերվել է Վրաստանի տարածքով»,– ասել է «Եվրոպական վրաստան» կուսակցության պատգամավոր Թենգիզ Գունավան։

«Իգլա» տեսակի ԶՀՀ–ի Վրաստանից Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկության հայտնվելուց մի քանի ժամ առաջ «Միացյալ ազգային կուսակցությունը» ենթադրություններ է արել, որ Բոլնիսի շրջանից Հայաստան՝ ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվում։

Ըստ «Միացյալ ազգային կուսակցության» տվյալների՝ ռուսական համարանիշներով մեքենաները դեպի Հայաստանի հետ սահման են բերում բեռ, որը փաթեթավորված վիճակով նման է «Բուկ» համակարգերին։ Կուսակցությունը դիմել է իշխանություններին՝ ճշտելու բեռի նշանակությունը։ Ավելի ուշ պաշտպանության նախարարությունում այդ տեղեկատվությունը բնութագրել էին որպես՝ «իրականությանը չհամապատասխանող»։

Այսօր Վրաստանի կառավարության անդամները հերքել են Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական տեխնիկայի տեղաշարժման վերաբերյալ տեղեկատվությունը։

«Տեղեկատվությունը այն մասին, իբր ինչ որ ռազմական տեխնիկա է շարժվում Վրաստանի տարածքով՝ իրականությանը չի համապատասխանում։ Այդպիսի տեղեկատվություն են տարածում Վրաստանի թշնամիները, ովքեր ուզում են որպեսզի մեր բարեկամական հարաբերությունները լարվեն։ Արտասահմանյան ռազմական տեխնիկա Վրաստանի տարածքով չի անցել»,– ասել է տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն։

 

Top-News.am