Պլանքաշ անվանի գիտնականի և ոչ մի անուն չեմ իմանում
Քանի որ համացանցում ծխելու դեմ արշավը սահուն սկսեց թևակոխել ուռելու քարոզի մեր որոշ շոուբիզնեսյան դեմքերի թեթև ձեռամբ, ապա մի օրինակ եմ ուզում բերել և որպեսզի որևէ մեկին չնեղացնեմ, կբերեմ այն ինձ վրա։
Ես ծխող եմ։ Երկար տարիներ ծխում եմ ու եկար տարիներ ծխելու եմ, որովհեև առաջին հերթին դա ինձ դուր է գալիս։ Միևնույն ժամանակ, ես գիակցում եմ այն առողջական ռիսկերը, որ այդ սովորույթը կրում է ու հաստատ գիտեմ, որ եթե վնասների մասշտաբը մի քիչ ուռճացված կարող է լինել, ապա օգուտ այն հաստատ չի բերում։ Դրա համար, պետք է լինել չափավոր ու նրբանկատ՝ չծխողների ու չծխողների միջավայրում լինելիս։ Հիմա, եթե տարիներ անց, ես իմանամ, որ երեխաս ծխում է, ապա դա ինձ չի ուրախացնի Ավելին՝ դաստիարակության մեջ կանեմ ամեն հնարավորը, որպեսզի ինքը ոչ միայն նեգատիվ վերաբերմունք ձևավորի երևույթի նկատմամբ, այլ հնարավորինս քիչ առերեսվի իմ ծխելու հետ։
Միևնույնն ժամանակ, եթե երեխուս ուռելուց բռնացնեմ՝ ճիպոտով նենց կդաղեմ, որ մի շաբաթ նստել չկարողանա։ Ու դա այն պարագայում, որ ես մարմնական պատիժը՝ որպես դաստիարակության միջոց չեմ հարգում։ Ու մի պատմեք ինձ, թե ինչպես է ամբողջ առաջավոր մարդկությունը տիեզերք յուրացնում մարիխուանա քաշելով։ Անձամբ ինձ հայտնի են բազմաթիվ ակնառու գիտնականներ, որոնք օրինակ՝ ծխել են։ Անգամ խմելու հետ սեր ունեցող գիտնականներ են եղել, որոք բեկում են մտցրել զարգացման մեջ։ Բայց պլանքաշ անվանի գիտնականի և ոչ մի անուն չեմ իմանում։
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում