Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի երեկվա գրառումը լայն արձագանք է գտել։

«Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնո՞ւմ եք։ Կքանդվի երկիրը...»: Սա էր հիմնական ուղերձը։

Էլինար Վարդանյանին արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցչի տեսակետը համարելով մեղադրանք ոստիկանությանը:

Ցավալի է, որ ոստիկանությունը ճիշտ չընկալեց ասվածի խորությունը։ Եթե անկեղծ լինենք՝ ընդհանրապես չընկալեց, քանի որ գրառումը, մեծ հաշվով, վերաբերում էր երկրում տիրող մթնոլորտին, այն խրախուսող քաղաքական իշխանությանը։

Էլինար Վարդանյանն ընդամենը շեշտում է, որ այս ճանապարհը չի կարող տանել դեպի զարգացում եւ առաջընթաց, չի կարող երկրում արմատախիլ անել այն պատճառները, որոնք տնօրենին ստիպում են ամուսնուն կամ մորաքրոջ տղային, հարսին կամ փեսային փոքրիկ գործի տեղավորել:

Էլինար Վարդանյանի գրառման հասցեատերը ոստիկանությունը չէր, որը խորհուրդ է տալիս խոսել միայն «իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում»: Իհարկե, մենք, իրազեկ ենք: Իրազեկ ենք, որ երկրում դեռեւս չեն փոխվել մարդկանց սոցիալական պայմանները, եւ նման տեմպերի դեպքում, ոստիկանությունը շուտով ստիպված է լինելու «բացահայտել» ամեն երկրորդ քաղաքացու, քանի որ մարդիկ դեռեւս ստիպված են ուտել՝ ապրելու համար։

Իրազեկ ենք նաեւ, որ ոստիկանության եւ մյուս իրավապահ համակարգերում աշխատողները շատ լավ գիտակցում են այդ ամբողջ իրողությունը, եւ ամենեւին հաճույք չեն ստանում հրեշտակ ձեւանալու եւ օրը 24 ժամ դայակ, բուժքույր ու պահակ բացահայտելու գործընթացից։

Իրազեկ ենք նաեւ, թե վերջին համաներումից հետո ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում ոստիկանները, թե իրականում ինչ են մտածում, երբ իրենց ստիպում են այս ծանաբեռնվածության պայմաններում մտնել դպրոց եւ անցած դարի երեսունականների ոգով «հայրենիքի դավաճան» տնօրեններ եւ ուսուցիչներ գտնել: Մարդիկ վախենում են արդեն փողոց դուրս գալ, պառկել քնելու, մեքենա վարել եւ այլն, ամեն վայրկյան եւ ամենուր սպասելով «դուխով» հանցագործների։ Ի դեպ, այս ամենը նշելով, մենք դարձյալ չենք թիրախավորում ոստիկանությանը։ Երկրում մթնոլորտն է այդպիսին, իսկ մթնոլորտը քաղաքական իշխանություններն են ձեւավորում։

Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների։ Նույն ոստիկանական համակարգում, ԱԱԾ-ում, ՀՔԾ-ում եւ այլուր, այսօր կան մարդիկ, որոնք ունեն այնքան հարստություն, որքան Հայաստանի բոլոր ուսուցիչները միասին։

Էլինար Վարդանյանն ընդամենը հուշում է, որ կա երկու ճանապարհ: Առաջին ճանապարհը շատ պարզ է. թողնել ուրվականների եւ վհուկների որսը եւ զբաղվել պետության զարգացման ծանր գործով: Սա բարդ ճանապարհ է, բայց՝ արդյունք տվող։

Տարիներ շարունակ մարդիկ ստիպված են եղել գտնել մեր երկրի բարդ, անարդար սոցիալական պայմաններում ինչ որ կերպ գոյատեւելու ձեւեր։ Խոսքը հատուկենտ հանցագործությունների մասին չէ, այլ՝ զանգվածային բնույթ կրող սխեմաների։ Այդ սխեմաները, այո, պետք է արմատախիլ անել, բայց դա չի արվում իքս գյուղի խեղճուկրակի հանդեպ գործ հարուցելով։ Պետք է նպաստել կենսամակարդակի, այդ թվում՝ ոստիկանների կենսամակարդակի աճին, երկիրը տանել իրական համերաշխության ճանապարհով:

Մյուս ճանապարհը, որով գնալ մենք խորհուրդ չենք տալիս, այն է, ինչ ընտրել է օրվա իշխանությունը: Մնալով անցյալում, այնտեղ ամեն միլիմետրում հանցագործություններ գտնելով, մարդկանց ձերբակալություններով եւ կալանավորումներով, մենք երկար ճանապարհ չենք կարող անցնել: Անցյալում մնալով՝ մենք ներկա հանցագործություններն ու կոռուպցիոն սխեմաներն էլ չենք նկատի, մեր դեմ ուղղված արտաքին մարտահրավերներն էլ: Ուղղորդված ֆեյքերի անգամ ամենամեծ բանակները չեն օգնի այդ հարցում։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»