Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների նկարագրական մասում փոփոխություն է կատարվել. պաշտպան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքներից երկուսի նկարագրական մասում փոխություն է կատարվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշեց, որ որ փոփոխությունը վերաբերվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագներով իր պաշտպանյալին վերագրվող ենթադրյալ գործողություններին։
Նա նշեց, որ փոփոխությունը չի հանգեցրել արաքների իրավաբանական որակման փոփոխմանը, այսինքն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը չի փոխվել։
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 29–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ՝ անփոփոխ թողեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. դեկտեմբերի 14–ի՝ Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։ Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց