Ուզո՞ւմ եք երջանիկ լինել՝ ամբողջովին մերկացեք
Պարզվում է, որ նուդիստներին ավելի շատ է դուր գալիս սեփական մարմինը եւ կյանքը, քան նրանց, որոնք մերկ մարմնի պաշտամունք չունեն: Դա պարզել են Գոլդսմիթսի քոլեջի գիտնականները: մասնագետները հարցում են անցկացրել 850 բրիտանացիների շրջանում: Հարցումը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք երկար ժամանակ անցկացնում են մերկ վիճակում, ավելի գոհ են սեփական կյանքից եւ մարմնից: Այս մասին հաղորդում է MedDaily-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Որքան շատ են մասնակիցները նուդիզմի անցել, այնքան ավելի երձջանիկ են դարձել:
Սակայն հնարավոր է նաեւ հակառակը. մարդիկ, որոնց ավելի շատ է դուր գալիս իրենց մարմինը, ավելի հաճախ են մերկ անցկացնում:
Գիտնականները նաեւ Մեծ Բրիտանիայում այցելել են նատուրիստների երկու միջոցառման, որոնց մասնակիցներին երկու անգամ հարցրել են իրենց զգացողությունների մասին (նախքան հանվելը եւ հագնվելուց առաջ):
Երկու միջոցառումների ժամանակ էլ մարդկանց մոտ կյանքից ու սեփական մարմնից գոհ լինելու աստիճանը բարձրացել է այն բանից հետո, երբ որոշ ժամանկ անցկացրել են մերկ: Հետազոտողներն ասում են, որ ըստ ամենայնի, մերկությունը դրական է ազդում հոգեկան առողջության վրա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում