Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Նոր իրողություն, նոր հարցեր

Երկու օր առաջ ՀՔԾ տեղեկատվություն տարածեց, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

Խնդիրը թևակոխում է նոր իրողություն, նոր փուլ և առաջանում են նոր հարցեր.

1. Նախ. դատարանից պետք է ակնկալել դատական քննության հրապարակայնություն: Ուղղակի անթույլատրելի է, եթե հանկարծ դատարանը վճռի փակ դատաքննություն անցկացնել։ Որևէ պատճառաբանություն չի կարող համարվել հիմնավոր։ Հասարակությունն իրավունք ունի ստանալ բազմաթիվ հարցերի պատասխանները: Փակ դատավարությունը կնշանակի գործի նկատմամբ անվստահության և ուղղորդվածության մթնոլորտի էլ ավելի ուժեղացում։

2. Նախաքննության ավարտը նախ և առաջ նշանակում է, որ կալանքի հիմքերը, որոնք ի սկզբանե խոցելի էին, սպառել են իրենց: Հիմքերից առաջինը, որ վերաբերում էր գործի քննությանը խոչընդոտելու վտանգին, լիովին կորցրել է իր նշանակությունը, քանի որ նախաքննությունն ավարտված է: Հաջորդ հիմքը՝ փախուստի վտանգը երբևէ բավարար հիմնավորվածություն չի ունեցել, խոցելի է եղել նախևառաջ այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից: Հետևաբար նախ և առաջ պետք է այս հարցի վերաբերյալ պետք է համարժեք որոշում ակնկալել: Դատաիրավական տեսակետից չկա որևէ պատճառ, որ երկրորդ նախագահը դատավարության ընթացքում մնա կալանքի տակ։

3. Մարտի 1-ի թեմայի ուղղորդված և միակողմանի քննությունը չի տալու ոչ մի հարցի պատասխան, այլ միայն խորացնելու է խնդիրը։ Նախկին պաշտպանության նախարար Ս. Օհանյանը իր վերջին ելույթում մի քանի կարևոր շեշտադրումներ արեց , ըստ էության, հիշեցնելով 2008-ին տիրող իրավիճակը։ Ես իմ կողմից առաջ եմ քաշում հետևյալ հարցերը.

ա. Ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական պրոցեսների խառնվելու և բանակը քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։

բ. Ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական պրոցեսներին խառնելու և քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ մի խոսք չի եղել։

4. Արդար և չուղղորդվող դատաքննության պարագայում ակնհայտ է, որ Արմեն Գևորգյանի գործում եղած հոդվածներն ի սկզբանե կարճման ենթակա են, քանի որ հարուցվել և իբր ապացուցված են համարվել մի տիկնոջ իրարամերժ ցուցմունքների և Վիկիլիքսի գաղտնազերծված տվյալների հիման վրա: Երկու դեպքում էլ առկա է հիմնական ցուցմունք տվողների հրապարկային հերքումը։

5. Թեև ՀՀ -ում արդարադատության նկատմամբ վտահության դեֆիցիտ կա, ուզում եմ հուսալ, որ այս գործերը կավարտվեն մեր դատական համակարգով։ Սրանք ապագա չունեցող քրեական գործեր են և հետագայում ՄԻԵԴ-ում անշուշտ պարտվելու են։

6. Ազատ դատական համակարգը գործող իշխանության հեղինակության երաշխիքն է: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները պետք է բացառեն ցանկացած միջամտություն գործի քննությանը, լինի դա ուղղակի, թե անուղղակի միջամտություն: Հիմա արդեն իսկապես ժամանակն է ցուցաբերել քաղաքական կամք, և հրաժարվել խառնվել դատարանների գործերին:

7. Ուզում եմ հատուկ շեշտել, որ արդար և չուղղորդվող դատավարությունը միայն ու միայն նպաստելու է երկրի քաղաքական իշխանության հեղինակությանը։ Եվ դատարանների արդար վճիռները ոչ թե խոսելու են իշխանության թուլության, այլև լրիվ հակառակի մասին։ Եվ ես, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, որպես փաստաբան, որպես իրավապաշտպան, և պարզապես որպես ՀՀ քաղաքացի, խորապես վստահ եմ այս հարցում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»