Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Կարեն Կարապետյանը կդիմի դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի

 

Մենք երեկ գրել էինք, որ օրերս հանգուցալուծվել է Դավիթ Անանյան-Կարեն Կարապետյան կոնֆլիկտը՝ արհեստական ճանապարհով միավորելով երկու վարչություն:

Կարապետյանը ՊԵԿ օպերվարչության պետն էր, և ինչպես ինքն էր ասել Hraparak.am-ի հետ զրույցում, հուլիս ամսից ի վեր աշխատանքի չէր գնում, քանի որ Անանյանն արգելել էր նրա մուտքը ՊԵԿ, բայց աշխատավարձ ու պարգևավճար էր ստանում։ ՈՒ թեպետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր իր չաշխատածի դիմաց փոխանցվող վարձատրությունից և պարբերաբար հետ էր ուղարկում իր աշխատավարձը, միևնույն է, ՊԵԿ-ից նորից այն փոխանցում էին նրա հաշվին։

Դավիթ Անանյանը, սակայն, չէր էլ կարողանում նրան ազատել պաշտոնից՝ չկարողանալով դրա պատճառն ու հիմնավորումը գտնել։ Ի վերջո, կառուցվածքային արհեստական փոփոխությամբ մի քանի օր առաջ նա վերջապես գտավ Կարապետյանից ազատվելու ձևը։

Անանյանը միավորեց երկու վարչություն իրար՝ ստեղծելով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որի պետ նշանակեց ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ այդպիսով Կարեն Կարապետյանին դուրս թողնելով ՊԵԿ համակարգից ու փոխարենը որևէ այլ աշխատանք չառաջարկելով։

Կարեն Կարապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցը այսպես չի թողնելու և սկսելու է դատական գործընթաց ընդդեմ ՊԵԿ-ի՝ վերականգնելու իր խախտված աշխատանքային իրավունքները։

«Ես ազատման հրամանը ստացել եմ երեկ՝ փետրվարի 14-ի ամսաթվով։ Սա, որքանով հասկանում եմ, հերթական ապօրինի քայլն է այս ամիսների ընթացքում իմ դեմ, այս տեխնոլոգիան ՊԵԿ-ում ընդունված տեխնոլոգիա է, որ մանցել է դեռ նախորդ իշխանություններից ու, ցավոք սրտի, մինչև հիմա դեռ պահպանվում է։ Էն գիտելիքներով զինված նորմալ կադրից որ չեն կարողանում ազատվել, երկու վարչություններ են միավորում արհեստականորեն, որի արդյունքում համարում են, որ հաստիքի կրճատում եղավ՝ մարդուն ազատելով աշխատանքից, այսինքն՝ կացնային տարբերակով ազատվում են մարդուց»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ նույն կերպ վարվել են իր հետ։

Նրա խոսքով՝ ՊԵԿ հետաքննական վարչությունը, որը մոտ 27 աշխատակից ունի, միավորել են 220-հոգանոց վարչությանը, որից հետո նշանակում են այլ ղեկավար ու իրեն չեն էլ առաջարկում այլ պաշտոն զբաղեցնել։

Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը հիմա պատրաստվում է օգտվել օրենքով ընձեռված բոլոր հնարավորություններից, որպեսզի պաշտպանի իր խախտված իրավունքները, այդ թվում՝ պատրաստվում է դիմել դատարան։

Ինչ վերաբերում է կոնֆլիկտի հանգուցալուծմանը, Կարապետյանն ասաց․ «Չեմ իմանում, թե հանգուցալուծում ասելով՝ ինչ նկատի ունեք, իրենց մասով հանգուցալուծվեց՝ ինձ ազատեցին աշխատանքից։ Իսկ մեր մասով՝ փաստաբանի հաղորդման հիման վրա ինձ հրավիրել են ԱԱԾ, ես և փաստաբանս հաղորդում ենք տվել հանցագործության մասին, ինչքան տեղյակ եմ՝ ինձ ծանուցվել է, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, և մի դրվագով էլ, որ ինձ չէր թողնում գնալ աշխատավայր, բայց ես աշխատավարձ էին ստանում, էդ մասով էլ հաղորդում է ուղարկվել գլխավոր դատախազին, բայց դեռ տեղեկություններ չունեմ՝ դրանով գործ հարուցվել է, թե ոչ»։

Նա նաև կարծիք հայտնեց, որ ՊԵԿ նորաստեղծ այս վարչությունը այս կառուցվածքով չի կարող ավելի արդյունավետ աշխատել տնտեսական հեղափոխության համար, սա արհեստական միավորում էր իրենից ազատվելու համար, և շատ մոտ ժամանակներում, ըստ իր կանխատեսման, այս վարչությունը կվերադառնա իր նախկին տեսքին։

hraparak.am