Ինչպես է հատկապես նիկոտինն ազդում ուղեղի վրա
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես է հատկապես նիկոտինն ազդում նյարդային բջջի վրա։
Ինչպես հայտնի է, նիկոտինը, ի տարբերություն շատ այլ նյութերի, ընդունակ է թափանցել ուղեղի մեջ՝ անցնելով հեմատոէնցեֆալիկ արգելքի միջով։ Նիկոտինը նեյրոնների մակերեւույթին բախվում է nACh-r ռեցեպտորների հետ։ Երբ այն կապվում է այդ ռեցեպտորների հետ, մարդու մոտ թեթեւ էյֆորիայի զգացում է առաջանում։
Սակայն ի՞նչ է տեղի ունենում նիկոտինի հետ արդեն նեյրոնի ներսում։ Մինչեւ վերջերս դա անհայտ էր։ Այժմ գիտնականներին հաջողվել է հասկանալ, որ դա տեղի է ունենում երկու սպիտակուցների արհեստական համակարգի շնորհիվ։ Մի սպիտակուցը կապվել է նիկոտինի հետ եւ փոխել ձեւը՝ ակտիվացնելով մյուսին՝ ֆլուորեսցենային սպիտակուցին։ Այսպիսով, հայտնվել է լուսավորվող մարկեր, որը թույլ է տվել տեսնել նիկոտինի բաշխումը բջիջներում։
Պարզվել է, որ բջջի հետ շփումից մի քանի վայրկյան անց նիկոտինը թափանցել է ներս եւ հայտնվել էնդոպլազմատիկ ցանցում։ Այդ կառույցում ծնվում են նոր սպիտակուցներ, սակայն դրանց «պահպանման ժամկետը» կրճատվում է նիկոտինի պատճառով։
Ռեցեպտորները սկսել են ակտիվորեն տեղաշարժվել բջջային մեմբրանում։ Այսպես էլ ծնվում է արատավոր շրջանը՝ որքան շատ է մարդը ծխում, այնքան շատ են նրա մոտ նիկոտինային ռեցեպտորներ առաջանում՝ հիմք դնելով նիկոտինային կախվածությանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին