Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը

Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրել
Թոփ-լուրեր

Կալանքը՝ մարդուն պատժելու գործիք

Ուզում եմ կրկին անդրադառնալ Հայաստանում կալանքի, դրա կիրառման բացասական պրակտիկայի, ընտրողաբար կիրառելու, կալանքի միջոցով մարդկանց «կոտրելու» հարցին:

Սա շարունակում է լայնորեն կիրառվել։ Անձնական ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, դատարանների սիրելի գործիքը:

Տարիներ շարունակ ամենատարբեր քրեական գործերով, նաև այն գործերով, որոնք ունեին քաղաքական ենթատեքստ, անձի նկատմամբ կիրառվում էր կալանքը, որի ժամկետը պարբերաբար երկարաձգվում էր: Դա գործիք էր, որը հնարվորություն էր տալիս ապացույցներ ձեռք բերել, կոտրել անձին: Հաճախ հաշվի չէր առնվում նույնիսկ անձի առողջական վիճակը՝ «Հաց բերողին» բոլորս ենք հիշում:

Իսկ ի՞նչն է փոխվել այսօր:

Շարունակվում է նախնական կալանքը որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց կիրառելու տխուր և վնասակար ավանդույթը։ ՀՔԾ-ն ու դատախազությունը համառորեն կալանք են պահանջում մի դեպքում, իսկ մեկ այլ՝ հանրային վտանգավոր արարքի դեպքում՝ ոչ։ Օրինակ, հանրային մեծ վրդովմունք առաջացրած նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դերակատարներից երկուսի համար շատ հանգիստ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի պարագայում կիրառվեց գրավ:

Իսկ օրեր առաջ նախնական կալանքի վայրում մահացած Մհեր Եղիազարյանի գործով, ով 44 օր հացադուլի մեջ էր եղել, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը մեկնաբանության կարիք ունեն:

Ամենևին անակնկալ չէր նաև ՄԻԵԴ կանոնագրքի հիման վրա Սամվել Մայրապետյանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը: Առողջական նման խնդիրների առկայության պարագայում կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, իսկ այնուհետև՝ բուժման հնարավորությունը սահմանափակելը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Դա բնորոշ էր նախկին իշխանություններին, բայց մենք կարծես, թե հինը մերժել ենք նաև այդ պատճառով:

Նույն խնդիրների առջև ենք կանգնելու առաջիկայում՝ հայտնի գաղտնալսման հետ կապված: Այսօր նույնքան պարզ է, թե հայտնի գաղտնալսման առկայությամբ ՄԻԵԴ-ը ինչ որոշում է կայացնելու։ Էլի՞ պետք է զարմանանք՝ ինչպես միշտ առաջին անգամ։ Չենք կարող ձևացնել, թե գաղտնալսման փաստը չկա, ու չենք կարող ձևացնել, թե ճիշտ չենք հասկանում բովանդակությունը։

Որքանո՞վ է հիմնավորված, որ մարտի 1-ի գործով Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելը համաչափ է։ Գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան, չի թաքնվել, չի խուսափել քննությունից։

Դատարանը պետք է առաջնորդվի անձի ազատության կանխավարկածից. ի՞նչ հիմքեր կան, որ նա կխոչընդոտի կամ չի ներկայանա քննությանը:
Երևի թե ավելորդ է շեշտել, որ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված հստակ հիմքերի առկայություն՝ երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը և այլն:

Բայց այս հիմքերը հիմնավորելու համար պետք է հստակ, բավարար և վերաբերելի հիմնավորումներ ներկայացնել, դրանք պետք է հիմնավորվեն գործում առկա փաստական տվյալներով:

Որո՞նք են այդ փաստական տվյալները, որոնք կալանքի որոշման համար հիմք են հանդիսացել:

Կալանքի լայնորեն և չհիմնավորված կիրառումը շատ լուրջ խնդիր է։ Շատ անգամ արվում է իներցիայով, շատ անգամ դատավորներներն են իրենց ապահովագրում, շատ անգամ մթնոլորտն է ստիպում։

Դատավորների վրա ազդեցությունն այսօր նույնքան ակնառու է, որքան նախկինում: Պարզապես փոխվել են մեխանիզմներն ու գործիքները։

Այստեղ բարդ լուծումներ են պահանջվում, այդ թվում՝ քաղաքական կամք՝ զերծ մնալու դատավորների հանդեպ ազդեցությունից: Ուղղակի որևէ իշխանություն պետք է մի պահից սկսած որոշի՝ չխառնվել դատարանների աշխատանքին։

Առանձին, չափազանց կարևոր խնդիր է նախաքննության ժամկետները անհարկի ձգձգելը, որն էլ իր հերթին առաջացնում է լարվածություն հասարակության շրջանում: Նախաքննության ժամկետների ձգձգումը բերում է կալանքի ժամկետի երկարաձգման:
Մանվելի Գրիգորյանի գործը երկրի քաղաքական իշխանությունը, իրավապահները և հեռուստաեթերը բացահայտված էին համարում դեռևս 8 ամիս առաջ։ Եթե այն, ինչը եթերից հրամցվել է հասարակությանը՝ ճիշտ է, ապա սա առանձնապես բարդ քրեական գործ չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ չի սկսվում դատավարությունը։ Ինչո՞ւ են հիվանդ մարդուն անընդհատ պահում կալանքի տակ. պատժում ե՞ն։

Ցավով պետք է արձանագրել, որ մեր երկրում այդպես էլ չի ձևավորվում ազատության կանխավարկածով առաջնորդվելու և կալանքը որպես բացառիկ միջոց կիրառելու պրակտիկան, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության վրա, այլև խաթարում է պետության իրավական հիմքերը:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»