Չարություն, չարություն մինչեւ վերջ
Փետրվարի 9-ին Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել հայկական էստրադայի ճանաչված երգչուհի Սիրուշոն։ Պարզվում է․ որ հայ «առաջադեմ» հասարակությունը փոխարեն ուրախանալու հայրենակցի հաջողությամբ, չարացել, կատաղել է և շնորհավորհանքների փոխարեն լուտանքներ և հայհոյանքներ տեղացել երգչուհու հասցեին, միայն այն բանի համար, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։ Հիշեցի թե ինչպես տարիներ առաջ փողոցում տեղեկացա, որ Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ճանապարհին հանդիպեցի Հայաստանի «առաջադեմ» գործիչներից մեկին։Ուրախ-ուրախ հաղորդեցի լուրը։ ԵՎ հանկարծ զրուցակիցս մռայլվեց և չարությամբ մռմռաց․ «Սերժի աչքը լույս․․․»։
Այսպիսով մեր հասարակության «առաջադեմ» հատվածը տարբեր ոլորտների գործիչներին գնահատում է ոչ թե ըստ նրանց տաղանդի, ունակությունների, այլ ըստ նրանց տարբեր ազգակցական, բարեկամական կապերի, իրենց կողմից այդ պահին ատելի քաղաքական գործիչների հետ։ Հատուկ եմ շեշտում այդ պահի, քանի որ վաղն իսկ այդ նույն գործչին կերկրպագեն, իսկ այսօրվա կուռքին կհայհոյեն։ Նաև թքած ունեն Հայաստանի միջազգային վարկի վրա, նրանց կարծիքով սպորտի, արվեստի և այլ ոլորտներում Հայաստանի ցանկացած հաջողություն բոլորինս չի, այլ իրենց կողմից այդ օրն ատելի իշխանությանը կամ քաղաքական գործչինը։
Անցյալ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, մի միջոցառման ժամանակ հանդիպեցի Ռուսաստանի այլախոհներին, որոնք խիստ դեմ են ՌԴ նախագահ Պուտինին,սակայն բոլորը ոգևորված էին Ռուսատանի հավաքականով։
Հիշում եմ ԽՍՀՄ տարիներին ինչպես էինք բոլորս ուրախանում Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի և այլոց հաջողություններով, անկախ կոմունիստ, անկուսակցական կամ այլախոհ լինելուց, չնայած որ նրանք հանդես էին գալիս ԽՍՀՄ դրոշի տակ։ Համոզված եմ, որ այդ հաջողություններով ուրախանում էին նաև բանտերում տառապող մեր անկախականները։ Իսկ հիմա․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում