Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնում Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային Z համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է Համայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Փոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվել Անկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ Վաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg Իրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ

Այնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբՌուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանաԲարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանիցԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. ՌուբիոՀայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվելՍեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունըՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԱրարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալըՄեր մարզիկը ոչ մի շանս չտվեց մրցակցինՍյունիքի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել դատարանԼիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանըՔննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀՍուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը (տեսանյութ)Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունիՄարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկինՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանումՃապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառովԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանումԹիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևումԽորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ)Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթություններըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՆԳ նախարարություն․ Ձեր կողքին՝ 24/7 (տեսանյութ)ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)Թայվանին զենքի վաճառքի նոր փաթեթի շուրջ որոշում կկայացվի մոտ ապագայումՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին
Թոփ-լուրեր

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն Արագածոտնի մարզում են (Տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ են ունենալու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքների բնակիչների հետ։
Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամները Երևանի մի շարք վարչական շրջաններում էին, որոնց բնակիչներին ներկայացրեցին դաշինքի նախընտրական ծրագիրը։
***
Դաշինքի անդամներն Աշտարակ քաղաքում են։
Դաշինիք 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ կարևոր առաքելություն ունենք անելու՝ մեր հայրենիքին պիտի վերադարձնենք արդարությունն ու ազատությունը, իսկ պայքարից հոգնելու, հիասթափվելու իրավունք չունենք։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն աշտարակցիներին ուղղված իր խոսքում նշել է.
Իշխանափոխությունն իսկապես շատ ռեալ է։ Ես չգիտեմ՝ արդյոք այս 25 տարիների ընթացքում երբևիցե այսպիսի իրավիճակ ստեղծվե՞լ է, թե ոչ։ Ակնհայտ է, որ իշխող ուժը բավարար ձայներ չունի ոչ կոալիցիոն կառավարություն կազմելու, առավել ևս՝ ինքնուրույն շարունակել իշխելու համար։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ եթե իրոք ազատ, արդար ընտրություններ լինեն, փող չդրվի շրջանառության մեջ, մարդկանց չստիպեն, չվախեցնեն, կրկնակի քվեարկություն չանեն, ապա իշխող ուժը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի։ Բայց գիտենք, որ նրանք ամեն ինչ անելու են բարձր թիվ հավաքելու համար, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք չեն կարողանալու 20–25, լավագույն դեմպքում՝ 30 տոկոս ձայն հավաքեն։ Այնտեղ դեռ 70 տոկոս է մնում, որը հնարավորություն կտա 2 կամ 3 քաղաքական ուժի միասին համախմբվել ընտրություններից հետո և Կառավարություն կազմել, իսկ իշխող ուժին ուղարկել արդեն ընդդիմություն։ Նոր Սահմանադրությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Այն Սահմանադրությունը, որը նրանք գնացին ամեն գնով ընդունելու, եկեք հենց նրանց դեմ օգտագործենք՝ նրանց ձեռքից իշխանությունը վերցնելու համար։ Դա իսկապես շատ ռեալ է, և ես համոզված եմ, որ մեր դաշինքն այդ նոր Կառավարության մեջ իր ծանրակշիռ տեղն է ունենալու, և կարողանալու է այն ծրագիրը, որը ներկայացվել է հանրությանը, ի գործ դնել։
Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է.
–Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ժողովրդին տանք իշխանությունը և ժողովրդի հետ միասին էլ ձևավորենք այդ իշխանությունը, որն այս դժվարին իրավիճակից պետք է հանի մեր ժողովրդին, երկարատև ժամանակահատվածում ապահովի ՀՀ զարգացումը։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ժողովրդի չափով հավասար զգանք բոլոր այն դժվարությունները, բոլոր այն դառնությունները, որ ժողովուրդն է տանում։ Երկարատև պաշտոնավարման տարիներին, գտնվելով թե՛ առաջին գծում, թե՛ սահմանամերձ բնակավայրերում, առաջինը ես ինքս եմ զգացել այդ բոլոր դժվարությունները և համապատասխան կերպով ներկայացրել, որպեսզի սահմանամերձ բնակավայրերում արտոնություններ ստեղծվեն։ Մենք գալով իշխանության նոր կառավարման մշակույթ ենք բերելու, որի հիմքում դրված է լինելու ոչ միայն հեռանկարային, ռազմավարական մտածելակերպը, պլանավորումը, ոչ միայն ժողովրդի հետ շփվելու ձևերը, մեթոդները, սկզբունքները, ոչ միայն գաղափարական աշխատանքը, այլ նաև հաշվետվությունը ժողովրդի առջև, քանի որ եթե հաշվետվության արդյունքում ժողովուրդը չվստահի մեզ, տեսնի, որ մենք ճիշտ չենք աշխատում, ապա մեզ տեղ չի լինելու կառավարման համակարգում։
Տեսանյութը՝ այս հղումով։
***
Արագածոտնի մարզում դաշինքի հաջորդ կայանն Ապարանն է։ Այստեղ դաշինքի անդամներին է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը։

–«Ժառանգությունը», հավատարիմ լինելով իր սկզբունքներին, դրել է ազգի շահը, ձեր յուրաքանչյուր քաղաքացու շահը իր կուսակցական դրոշից ավելի բարձր։ Մենք, միանալով փորձառու ռազմավարի, հմուտ դիվանագետի, որոշեցինք միացյալ այդ պատվանդանը ստեղծել, ուժերը հավաքել, ոչ թե տարանջատել՝ ի մի բերելով Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի ողջ պաշարները՝ ազատվելու այս կուսակցապետությունից և, ի վերջո, Հայաստանը դարձնելու ռեգիոնալ համապարփակ լիդեր բոլոր առումներով՝ անվտանգություն, ազատություն, գիտություն, սպորտ, մշակույթ,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը։