Նաիրա Զոհրաբյանը՝ Արամ Սարգսյանին
Նախօրեին Արմավիրում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել. «Այս երկրում բոլորդ էլ գիտեք, որ անգամ կաթի մթերման կետ ունենալ հնարավոր չէ, եթե դու իշխանության հետ չես համագործակցում։ Կփակեն հենց հաջորդ օրը։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել։ Դա անհնար է։ Կներեք ինձ, բայց ես ինչպես Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը չեմ հավատում, այնպես էլ չեմ հավատում Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն։ Նա Արմավիրում ասաց. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ ես ձեզ սիրում եմ»։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդուն ընտրում եք ու նա Հայաստանը ներկայացնում է ասենք ՄԱԿ-ում, ու մտքի այսպիսի գոհարներ է ասում»:
Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսպես պատասխանեց. «Երբ իշխանության հաճախորդները սկսում են անասելի ակտիվություն ցուցաբերել, դա մեկ բանի վկայություն է՝ «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է: Դա ցույց տվեցին նաեւ նախընտրական քարոզարշավի 15 օրերը: Իշխանությունը կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, հրապարակ է արտանետում իշխանական տարբեր լաբորատորիաներում բուծված իր հաճախորդներին»: Նաիրա Զոհրաբյանը խոստանում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը լքելու են ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաեւ «նրանց բոլոր հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2017/03/20/868011/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են