Երեկ հերոս էր, այսօր՝ հանցագործ, այս անցումները վտանգավոր են, կարող է՝ չմարսվեն. Աշոտ Բլեյան (Տեսանյութ)
Factor.am-ի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
Երբ քրեականացվում է արցախյան 30 տարվա պատմությունը և բերվում է մի միջադեպ՝ Մարտի 1-ը, որը կարող է առնչվել բոլորին, և յուրաքանչյուրը կարող է այդ գործով անցնել որպես վկա, որպես մեղադրյալ: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ը քաղաքական է, այս փուլում քրեականացումը՝ առանց Սահմանադրական դատարանի ներգրավման, առանց իրավական հարթությունում առաջացած հարցերի քննարկման, մինչև վերջ պարզման, մեզ կներքաշի վերջը չերևացող գործընթացների մեջ: Արդարադատությունը մի կարևոր պայման ունի, այն պետք է նստի հանրային գիտակցության մեջ, հանրությունը պետք է համաձայն լինի իրականացված որոշման, դատավճռի հետ:
– Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործով քննչական մարմինների գործողությունները հակասությո՞ւն ունեն հանրային ընկալման հետ:
– Քննչական այն նույն մարմիններն էին, որոնք 10 տարի չէին կատարում, չէ՞, բայց կար այդ քրեական գործը: Այսինքն՝ կար հանձնարարություն՝ չկատարել, հիմա կա հանձնարարություն՝ կատարե՞լ: Ես ինչո՞ւ պիտի հավատամ այդ մարմիններին:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվի:
– Բայց դա արդեն անհետաքրքիր է դառնում, որովհետև 30 տարվա իր սխալներով ու ձեռքբերումներով, իր հերոսներով, իր կարևոր դեմքերով… այս 30 տարվա ձեռքբերումները եղե՞լ են, թե՞ ոչ։ Ուրեմն՝ այդ ձեռքբերումների գլխին կանգնել են մարդիկ, չեն կանգնել…
Երեկ հերոս էր, այսօր՝ հանցագործ։ Այդ անցումները վտանգավոր են, կարող է՝ չմարսվեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց