Հարկային նոր օրենսգիրք. լուծումներ, թե նոր խնդիրներ
Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված ծառայությունները տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, շրջանառության հարկի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ:
Ի՞նչ հետևանքների կբերի սա. այս հարցին անդրադարձան բազմաթիվ փաստաբաններ: Իհարկե առաջին հերթին կբարձրանան մատուցվող ծառայությունների գները։ Արդյունքում հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Իսկ փաստաբանների ծառայությունից օգտվում են հասարակության ամենատարբեր շերտերը և հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների և հարցերի վերաբերյալ ստանում են ծառայություններ:
Այստեղ ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Ֆինանսների փոխնախարարի զավեշտալի հայտարարությանն այն մասին, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ «Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։
Կամ փոխնախարարը ծանոթ չէ փաստաբանների գործունեությանը, կամ էլ պարզապես չի պատկերացնում ինչ է մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն, ընդհանրապես։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի հայտարարության համար փոխնախարարն իհարկե պատասխան կտար, քանի որ հասարակությունը հանցագործների և ոչ հանցագործների բաժանելը շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ ու՞ր մնաց մարդու բացարձակ արժեք լինելու մասին սկզբունքը։
Ո՞րն է փոփոխության նպատակը: Կարելի է ենթադրել, որ փոփոխությունն ուղղված է փաստաբանության ինստիտուտի թուլացմանը, եթե բացառենք շրջանառվող լուրերն այն մասին, որ այս կերպ վրեժխնդիր են լինում այն անհարմարությունների համար, որ պատճառում են փաստաբանները հնչեղություն ունեցող տարբեր գործերով հանդես գալիս կամ «միջին խավին» գրագետ իրավական լուծումներ առաջարկելիս։
Հարկային օրենսգրքի վերը նշված փոփոխությունը հարվածի տակ են դնում հասարակության կարևոր ինստիտուտի գործունեությունը՝ փաստաբանական կառույցի, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր և միջին ընկերություններին: Այս փոփոխություններից ստացված օգուտներն այնքան չնչին կլինեն հասցված վնասների համեմատությամբ:
Դատաիրավական համակարգի անկատարության և իրավապաշտպան կազմակերպությունների գրեթե կազմալուծված իրականության պարագայում, այսօր կայանում է փաստաբանական ինստիտուտը, և պայքարի առաջին գծում են հայտնվում պրոֆեսիոնալ և հետևողական փաստաբաններ: Եթե դա էլ կոտրվի, ապա դա կբերի իրավական համակարգում ամենաթողության:
Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում