Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Աջակցելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` մենք քաղաքական հենարան ենք ստեղծում Արցախի Հանրապետության ճանաչման համար»

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ

Հայրենակիցնե’ր,
Արցախի ինքնորոշման հարցում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի առջեւ։ Մեզանից փորձում են թաքցնել, որ խնդիրն ունի երկու հնարավոր լուծում՝ կամ Արցախը նախկին ինքնավար մարզի սահմաններով եւ Լաչինի միջանցքով կարող է միանալ Հայաստանին, կամ էլ իր ներկա սահմաններով կարող է ճանաչվել որպես անկախ, ինքնիշխան պետություն։

Միջազգային իրավունքը մեզ արգելում է պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքները միացնել Հայաստանին, սակայն չի արգելում արցախցիներին` այդ տարածքներում ընդգրկել իրենց ստեղծած ժողովրդական պետության կազմում, նախկին բնակիչներին հավասար իրավունքներ շնորհելու դեպքում: Այս երկու լուծումները հայ ժողովրդի շահերի համար ունեն տարբեր հետեւանքներ։


Հայաստանին միանալու դեպքում Արցախը կդառնա մարզ, մեր երկրի բնակչությունը կավելանա մոտ 150 հազարով, տարածքը՝ 5 հազար քառակուսի կիլոմետրով, իսկ ներքին համախառն արդյունքը՝ 4-5 տոկոսով։ Այս լուծումն իրականացնելու համար անհրաժեշտ չէ Արցախի մասնակցությունը Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն պարտադիր է արցախցիների համաձայնությունը՝ Ադրբեջանին վերադարձնել պատերազմի ժամանակ ձեռք բերված 7,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, ինչպես նաեւ հօգուտ Հայաստանի հրաժարվել 1991թ․ հռչակված ինքնիշխանությունից։ Այս դեպքում չճանաչված Արցախի Հանրապետությունը դադարեցնելու է իր գոյությունը, իսկ նրա հսկողության տակ գնվող 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։


Մինսկի խմբի համանախագահների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջարկվող հանրաճանաչ «մադրիդյան սկզբունքները» հնարավորություն են տալիս Արցախը Հայաստանին միացնել անցումային շրջանի ընթացքում` օգտվելով միջազգային հանրության անվտանգության երաշխիքներից եւ ստանալով նրա տնտեսական աջակցությունը։


Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բավականին ժամանակ եւ բացառիկ հնարավորություններ ունեին համոզել մեր հանրությանը` ընդունել «մադրիդյան սկզբունքները», սակայն նրանք չկարողացան անկեղծ լինել ժողովրդի հետ։


Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու Հայաստանի պատրաստակամությունը հրահրեց «Սասնա ծռերի» զինված ապստամբությունը, ձևավորեց Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու լայն քաղաքացիական շարժում։ Այսօր, այդ ամենից հետո, «միջազգային կարգավիճակ», «փոխզիջումներ» բառերը մարդկանց կարող են համոզել միայն այն դեպքում, եթե օգտագործվում են խնդիրը պարզաբանելու, այլ ոչ թե կրկին քողարկելու նպատակով։ Իրականում, Արցախի ինքնորոշման հարցում տեսականորեն հնարավոր երկու լուծումներից նախընտրելին միայն մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի ժողովրդի կամքը՝ ունենալ ինքնիշխան պետություն, հերթական անգամ վերահաստատվել է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի միջոցով։

Ընդ որում, Արցախում հաստատված սահմանադրական նոր կարգը էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում հռչակված սահմանադրական կարգից։ Հայաստանը պարտավոր է հարգել Արցախի դիրքորոշումը եւ իր արտաքին քաղաքականությունը վարել դրան համապատասխան։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը տվյալ դեպքում դառնում է պարտադիր, ընդսմին, Ադրբեջանին զրկելով տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորությունից:
Այսպիսի լուծման պարագայում Արցախը կարող է դառնալ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունեցող, 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ինքնիշխան պետության։ Կարծում եմ՝ սա է հայ ժողովրդի միակ ակնկալիքը։ «Ժառանգություն» կուսակցությունը բազմիցս առաջ է քաշել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, որի քննարկումը խորհրդարանում ամեն անգամ բոյկոտվել է ՀՀԿ-ի կողմից։


Աջակցելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` մենք քաղաքական հենարան ենք ստեղծում Արցախի Հանրապետության ճանաչման համար։ Իմ խորին համոզմամբ՝ մեր քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ ղարաբաղյան կարգավորումը լուծվի ոչ թե Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու միջոցով։

Անցյալ տարվա ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա` կոպիտ ձեւով խախտելով միջազգային իրավունքը, Սերժ Սարգսյանի սահմանադրական պարտականությունն է եղել ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Մենք պետք է ուղղենք նրա կողմից կատարված սխալը եւ սատար կանգնենք Արցախի Հանրապետության ճանաչման գաղափարն առաջ տանող քաղաքական ուժերին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է Արցախում զոհված զինվորների ընտանիքների առջեւ։

Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
9 մարտի, 2017թ․