Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն
Գիտություն

Արայիկ Հարությունյանի տեսլականը՝ դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների

Հայաստանի կառավարությունը առաջիկա հինգ տարվա իր ծրագրում, որը մեկ-երկու օրվա ընթացում կհաստատի եւ կուղարկի Ազգային ժողով, կրթության եւ գիտության զարգացումը հռչակում է գերակա խնդիր՝ նշելով, որ դրա շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման եւ համընդհանուր բարեկեցության:

Ծրագրում մասնավորապես նշվում է, որ դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:


Առանցքային են համարվում կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված սովորող­ների ճանաչողական, անձնային եւ միջանձնային հմտությունների զարգացմանը, դասա­վանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության եւ սոցիա­լական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուց­վածքների զարգացումը, ինչպես նաեւ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը:

Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝

բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության եւ հասանելիու­թյան աստիճանը բոլոր համայնքներում` մինչեւ 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.
ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.
ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ.
ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով.
անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում մինչեւ 2023 թվականը.
նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչ­ները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը՝ խթա­նելով քննական մտածողությունը, նորարարությունը եւ վերլուծական ու ստեղծագործական հմտու­թյունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների եւ օտար լեզուների բովանդա­կությունը, դասավանդման մոտեցումները:
Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝

կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության եւ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին.
նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության եւ ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել եւ ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝

բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության եւ թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը.
բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը.
կրթական ծրագրերի բովանդակության եւ կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան.
ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ.
բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավո­րությունների ընդլայնմանը.
եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների եւ սկզբունքների իրականացմանը.
բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝

բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող եւ գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
Հայաստանում ապրելու եւ ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը եւ անվտանգությանն ամիջականորեն նպաստող.
ստեղծել գիտական, գիտակրթական եւ գիտատեխնոլոգիական գերազանցու­թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.
սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների ցանցերի ձեւավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների եւ ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ գիտական կազմակերպություններում.
գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ.
ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրեւ ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարեւոր է լինելու կրթական եւ գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական եւ գիտական ծառայությունների բովանդակության եւ ծրագրերի՝ շուկայի, հասարակության եւ պետության պահանջարկին համաժամանակեցումը: