Ինչպես կարելի է կոտրել ցանկացած iPhone
Կիբեռանվտանգության ոլորտի թուրք փորձագետ Մելիհ Սևիմը խոցելիություն է հայտնաբերել, որը յուրաքանչյուր օգտատիրոջը սկզբունքորեն հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ iPhone-ի տվյալներին:
Այս մասին փորձագետը հայտնել է The Hacker News-ին: Պարզվում է, որ Apple ընկերությունը Apple ID նույնացուցիչում նշված հեռախոսահամարը կապում է iCloud-ում օգտատիրոջ հաշվին:
Սեփական հետազոտություն իրականացնելիս փորձագետը նկատել է, որ iCloud-ում գրանցված յուրաքանչյուր օգտատեր կարող է տվյալներում նշել ուրիշի հեռախոսահամարը և այդկերպ ստանալ այդ համարի հետ կապված տեղեկությունների մի մասը, որն առկա է համակարգում:
Վերլուծաբանի խոսքով՝ իրեն հաջողվել է դիտարկել որոշ հեռախոսների տվյալներ, որոնք պարունակում էին բանկային հաշիվների մասին տեղեկություններ, ինչպես նաև տարբեր ծառայությունների գաղտնաբառեր:
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունից պաշտոնական հայտարարություն խոցելիության բացահայտման մասին դեռ չի արվել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին