Ինչպես պատմել զուգընկերոջը ձեր սեռական ֆանտազիաների մասին
Շատ զույգերի համար, չնայած երկարատեւ հարաբերություններին, սեռական ֆանտազիաները միմյանց խոստովանելը դժվարին գործ է: Mirror-ին տված հարցազրույցում հոգեբան Ջասթին Լեմիլերը (Justin Lemmiller) պատմել է, թե ինչպես հեշտացնել այդ խնդիրը եւ զրույց սկսել ցանկալի թեմայի շուրջ:
Փորձագետի կարծիքով, ձեր սեռական ֆանտազիաները անհրաժեշտ է գաղտնազերծել զգուշորեն եւ չշտապելով։ «Սկսեք ձեր «վանիլային» ֆանտազիաներից: Ժամանակի ընթացքում կարող եք խոսել սեքսում ավելի օրիգինալ նախընտրությունների մասին», - նկատել է նա: Նրա կարծիքով, սեռական ֆանտազիաների մասին խոսելը հնարավորություն կտա զուգընկերոջը ձեզ ավելի լավ ճանաչել:
Միեւնույն ժամանակ, զրույցի ընթացքում, պետք է կենտրոնանաք այս հուզական ճամփորդության մեջ ձեր դերի վրա: «Պետք է հիշել, որ երբ դուք կիսում եք ձեր երեւակայությունը զուգընկերոջ հետ, նա կարող է դա ընկալել որպես ինչ-որ սպառնալիք: Այնուամենայնիվ, միասին քննարկելով այս կամ այն սցենարները, դուք օգնում եք նրան ազատվել անվստահության զգացումից», - կարծում է Լեմիլերը:
Կարեւոր է նաեւ ցանկալի թեմայով խոսելու համար ընտրված պահը: Հոգեբանը խորհուրդ է տալիս կիսվել սեքսուալ ֆանտազիաներով, երբ զուգընկերը գրգռված է: «Սեռական գրգռվածության ժամանակ բացասական արձագանքի հավանականությունը նվազում է, ուստի մարդիկ ավելի ընկալունակ են դառնում նոր գաղափարներին», - նշում է նա:
Միեւնույն ժամանակ, կարեւոր է հիշել, որ յուրաքանչյուր զույգ անհատական է, եւ չկան ընդհանուր կանոններ: «Այս հանգամանքը անպայման պետք է հաշվի առնել», - ամփոփել է հոգեբանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին